Փարաջանովն ավարտեց Լեոնիդ Ենգիբարյանի մասին ֆիլմի նկարահանումները
02.28.2014

Ավերտվեցին աշխարհահռչակ մնջախաղաց Լեոնիդ Ենգիբարյանի նովելների հիման վրա Գեորգի Փարաջանովի կողմից բեմադրված «Աշնան հետ, սրտի մեջ» լիամետրաժ ֆիլմի նկարահանումները:
Նրան անվանում էին «Սրտի մեջ աշուն ունեցող ծաղրածու»: Նա ստեղծեց փիլիսոփայական մնջախաղը և իր ստեղծածի միջոցով հանդիսատեսի առջև բացեց իր ներքնաշխարհը: Նրա համար կարևոր էր, որ հանդիսատեսը ոչ այնքան ծիծաղի, որքան մտածի, հաղորդում է «tvkultura.ru»-ն:
Գեորգի Փարաջանովն իր հերոս Ծաղրածու-բանաստեղծի միջոցով իրար է միացրել Ենգիբարյանի 14 լիրիկական և առեղծվածային նովելներ: Ֆիլմի հերոսի նախատիպն անշուշտ հենց Լեոնիդ Ենգիբարյանն է, ով չի ընդհանրանում շրջապատող միջավայրի հետ, սակայն երբեմն հետևում է իր շուրջը տեղի ունեցողին, երբեմն էլ դրա մասնակիցը դառնում:
«Ինձ համար կարևոր է այդ մարդու ներքին աշխարահը, նրա ներքին վիճակը: Նրա թախիծը, նրա միայնակությունը, նրա փիլիսոփայությունը, նրա երևակայությունը»,- բացատրում է Գեորգի Փարաջանովը:
Այս ռեժիսորը Ենգիբարյանին տեսել է, երբ դեռ փոքր էր: Արտիստը բարեկամություն էր անում իր հորեղբոր՝ Սերգեյ Փարաջանովի հետ, հաճախ էր լինում Թբիլիսիի նրանց տանը և նույնիսկ նկարահանվել է «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմում:
Խորհրդային կրկեսին ոչ բնորոշ «Մանեժի փիլիսոփան» ոչ այնքան զվարճացնում էր հանդիսատեսներին, որքան առիթ էր ստեղծում վերիմաստավորել սովորական իրերը: Հենց Լեոնիդ Ենգիբարյանն է ստեղծել «Թախծոտ ծաղրածուի» կերպարը, որն այսօր դարձել է շատ արտիստների համար նախընտրելի:
«Սկզբում ես շատ վախեցա, որովհետև պետք է խաղայի մեծ մարդու: Իսկ ծաղրածուն դա որոշակի ֆիզիկական և բարոյական ծախսումներ է: Համացանցում և գրադարանում ուսումնասիրեցի հսկայական ծավալի նյութ: Բայց ինձ Գեորգին հանգստացրեց: Նա ասաց. «Ոչ մի դեպքում Ենգիբարովին չի կարելի խաղալ: Պետք է խաղալ նրա ներքին կյանքը, կյանքի մասին նրա հասկացողությունը»»,-նշել է գլխավոր հերոսին մարմնավորողը՝ դերասան Նոդար Ջանելիձեն:
Լեոնիդ Ենգիբարյանի տեքստերից ծնված հերոսը ռումանտիկ ասպետ է: Նա հեռու է կենցաղային հոգսերից և սավառնում է ամպերի մեջ: Նա մեկ խոսում է ծառերի հետ, մեկ դառնում է դարպասապահ, ով փրկում է դարպասի ծաղկող ձողը: Ենգիբարյանի սյուրռեալիստական սյուժեները բազմաշերտ են և ոչ միանշանակ:
Ֆիլմը նկարահանվել է Լատվիայում, որտեղ գեղեցիկ այգիներ կան և հիանալի տարածական բնական գույներ: