Կներդնեն հատուկ դրամաշնորհներ նաև տաղանդավոր դրամատուրգների համար
04.16.2014

Ռուսաստանի Մշակույթի նախարարությունը 2 անգամ ավելացրել է այն դրամաշնորհները, որոնք հատկացվում են երիտասարդ ռեժիսորներին և ժամանակակից արվեստի ներկայացուցիչներին: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով այդ երկրի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկուն:
«Բանն այն է, որ առավելագույն ձևով պրոֆեսիոնալ բաշխվեն դրամաշնորհները »,- ասել է նախարարը և նշել, որ այդ գործընթացին չինովնիկները չեն մասնակցելու:
Մեդինսկին նաև տեղեկացրել է, որ թարմացվել են փորձագիտական խորհուրդների կազմերը:
Գերատեսչության ղեկավարը ընդգծել է, որ գաղափար է առաջացել «…ներդնել հատուկ դրամաշնորհներ պիեսների հեղինակների համար, ովքեր դեռ չեն պայմանավորվել թատրոնների հետ, սակայն տաղանդավոր են»: