Միջազգային կինոփառատոնը կնշի Սրգեյ Փարաջանովի 90- ամյակը
05.06.2014

Փառատոնի շրջանակներում տեղի կունենա ռեժիսորի բոլոր ֆիլմերի հետհայաց ցուցադրություն, ինչպես նաև հանդիսատեսներին կներկայացվեն նրա մասին պատմող տարբեր կինոժապավեններ:
Այսօր կայացած մամլո ասուլիսում խոսելով կինոփառատոնի մասին, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշել է, որ այս միջազգային փառատոնի շնորհիվ «համաշխարհային կինոն հյուրընկալվում է մեր երկրում»:
Ըստ փառատոնի կազմակերպիչների, 101 երկրներից «Ոսկե Ծիրան»-ի հասցեով արդեն ստացվել է 1500 ֆիլմ, որոնցից 59 հայկական: