Հայֆեստը համահունչ է Բրիտանական խորհրդի խնդիրներին
10.07.2014

Նա տեղեկացրեց, որ այս տարի Բրիտանական խորհուրդը նշում է իր 80-ամյակը և այդ հոբելյանը պարտավորեցնում է իրենց օժանդակությամբ և աջակցությամբ իրականացվող մշակութային ծրագրերի հարցում ակնկալել առավել մեծ արդյունավետություն:
Արևիկ Սարիբեկյանը նաև նշեց, որ այս տարի, Փոքր թատրոնի հետ համատեղ, Բրիտանական խորհդի հայաստանյան մասնաճյուղը ներկայացնում է առաջին պրոֆեսիոնալ ներառական թատրոնի «Մի լքիր ինձ» ներկայացումը, որն « ուղերձ է ոչ միայն մշակութային առումով», այլ ուղերձ է ընդհանրապես՝ արվեստի մարդասիրական հնարավորությունների և կարողությունների տեսանկյունից:
Նա նաև ասաց, որ «Հայֆեստի» դերակատարությունը Հայաստանում իրենց կազմակերպությունը գնահատում է երկու կարևոր տեսանկյունից: Առաջին, որ փառատոնը «մեծ այցեքարտ է Հայաստանի համար» քանի որ սա արտաքին աշխարհին ցուցադրում է, որ այստեղ գնահատում են արվեստը և մշակույթը, որ այն սիրված և սպասված իրադարձություն է: Եվ երկրորդ փառատոնի կարճ, բայց բովանդակությամբ հարուստ շրջանակներում թատերասերը կարողանում է «ծանոթանալ բազմաթիվ ներկայացումների»: