Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ցանկություն են հայտնել ստվերների թատրոնի հանդիսատեսները

02.01.2022

Մոսկվայի ստվերների մանկական թատրոնում ռեժիսոր Կարեն Ներսիսյանը նախապատրաստում է «Երկնագույն շունը» պիեսը՝ ըստ Տոնինո Գուերայի համանուն պատմվածքի։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Գործվածքեղեն վաճառող աղքատ երիտասարդը, որի ընտանիքը բավականին մեծ է՝ կին, երեխաներ, համալրում է մի թափառական շուն։ Եվս մեկ խնամարկյալ։ Որտե՞ղ նրան տեղավորել, ինչո՞վ կերակրել․․․

Ստվերների թատրոնում, սակայն, հավատում են, որ շան հավատարմությունը կարող է ջերմ սեր առաջացնել նույնիսկ ամենասառը սրտերում։ Ավելին, կարող է դառնալ ողջ ընտանիքը համախմբելու պատճառ, քանի որ մարդու ընտելացրած կենդանին ջերմությունը հատուցում է հարյուրապատիկ անգամ մեծ սիրով։

Տոնինո Գուերայի «Երկնագույն շունը» պիեսը բեմադրված տեսնելու ցանկություն են հայտնել ստվերների թատրոնի հանդիսատեսները՝ դեռ 2021 թվականին, երբ այստեղ կայացած առաջին լաբորատորիայի շրջանակներում այն ցուցադրվեց որպես բեմադրության էսքիզ։

Հայաստանի և հայ ժողովրդի մեծ բարեկամ Տոնինո Գուերան իտալական կինոյի դասականներից է, նեոռեալիստական ուղղության լեգենդներից շատերի գործընկերն ու ֆիլմերի սցենարի հեղինակը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 481 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ