Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ոսկե միջինը կգտնեն արվեստագետները և ոչ թե պատմաբանները կամ քաղաքական գործիչները

11.23.2014

Սանկտ-Պետերբուրգում Փոքր դրամատիկական թատրոն-Եվրոպայի թատրոնը Լև Դոդինի գլխավորությամբ անցկացնում է ժամանակակից պոեզիայի, արձակի և դրամատուրգիայի երկօրյա փառատոն: «Մենք և Նրանք = Մենք» խորագիրն ստացած փառատոնի շրջանակներում երեկվանից ցուցադրվում են տարբեր երկրների հեղինակների ստեղծագործությունների հիման վրա բեմադրված ներկայացումներ, որոնք մինչ այդ երբեք չեն թարգմանվել ռուսերեն, առավել ևս, չեն բեմադրվել թատրոնում: Այդ մասին «РИА Новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

«Փառատոնի հենց «Մենք և Նրանք = Մենք» անվանման մեջ արտացոլված է անհանգստություն, կապված նացիոնալիզմի, ֆունդամենտալիզմի, այլատյացության (քսենոֆոբիայի), համընդհանուր բորբոքվածության պատճառների և ցանկացած մեկին ամենավերջին մահացու մեղքերը գործած լինելու մեղադրանքի հիմնախնդիրների հետ, որի համար անհատը, սակայն իր մեջ մեղավորություն չի տեսնում: Ես կարծում եմ, որ դրանում շատ թավ ձևով խառնված է 20-րդ դարի, իսկ հիմա էլ 21-րդ դարի պատմությունը: Մենք լավ չգիտենք պատմություն, գործնականում չենք պատկերացնում թե ինչպես են կատարվել շատ կարևոր իրադարձություններ: Ամեն ինչ այնքան բարդ է, և ամեն ազգ յուրովի է իրեն զգում վիրավորված»,- գտնում է Լև Դոդինը:

Նրա ասելով պատմությունը լիքն է առասպելներով, միևնույն դեպքերը տարբեր կողմերի շարադրանքներում միմյանց չեն համընկնում, չեն համապատասխանում տարեթվով և փաստերով: Ինչ- որ մեկը պետք է հիշեցնի ճշմարտությունը և մարդկանց ցույց տա ենթատեքստը:

«Գտնել ոսկե միջինը», հավանաբար, ավելի շուտ դա կկարողանան անել արվեստագետները և ոչ թե պատմաբանները, առավել ևս քաղաքական գործիչները, ովքեր ձգտում են օգտագործել պատմական փաստերը յուրաքանչյուրն իր շահերի համար: Այդ պատճառով էլ մենք որոշել ենք ձեռնարկել մեր թատրոնի համար այսպիսի անսովոր, բայց կարևոր գեղարվեստական ակցիա»,- նշել է Դոդինը:

Փառատոնն այս ձևաչափով անցկացվում է երկրորդ անգամ: Մեկ տարվա ընթացքում ներկայացումների էսքիզները ակտիվ փորձերի և վերաիմաստավորումների ընթացքում վերածվել են լիարժեք ներկայացումների:

Նոյեմբերի 22-ին փառոտոնը բացվեց ֆին գրող Սոֆիա Օքսանենի «Մաքրագործում» վեպի հիման վրա ստեղծված ներկայացմամբ: Այնուհետև, դրան հետևեց հունգարացի հրապարակախոս, փիլիսոփա և հասարակական գործիչ Ալեն Պոլցի «Կինը և պատերազմը» ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացումը: Հանդիսատեսները փառատոնի առաջին օրը ծանոթացան նաև բելգիացի հայտնի փիլիսոփա Ֆրանսուա Էմմանուելի արձակ գործերին:

Այսօր փառատոնում կներկայացվեն ղազախ գրող Օլժաս Ժանայդարովի «Բերուշի» պիեսը, որը պատմում է հայրենիքի ու Մոսկվայի միջև անվերջ դեգերող երկու եղբայրների մասին: Կցուցադրվի նաև «Մեր դասարանը» վերնագրով մի պիես, որը Դոդինի ասելով «մի բարդ պատմություն է այն մասին, թե ինչպես են ոմանք հաշվեհարդար տեսնում մյուսների հետ և թե ինչպես են անմիջապես փոփոխվում նրանց դերերը զոհերը դառնում են դահիճներ և հակառակը»:

Փառատոնի ընթացքում կցուցադրվեն էլի միշարք գրական ստեղծագործությունների հիման վրա պատրաստված ներկայացումներ, իսկ միջոցառումը կեզրափակի «Եվրոպայի մանկիկը» բանաստեղծական հետգրությունը, որը ստեղծվել է ըստ Չեսլավ Միլոշի և Իոսիֆ Բրոդսկու բանաստեղծությունների:

«Այս ներկայացումները դիտելուց հետո, կարծում եմ, կարելի է եզրակացություններ անել, որոնց իմաստը նշված է փառատոնի անվանման մեջ: Չնայած բոլոր տարբերություններին և միմյանց նկատմամբ հավակնություններին, մենք շատ նման ենք միմյանց, իսկ եթե որևէ մեկը մեղավոր է , ապա դա, առաջին հերթին մենք ենք մեղավոր ձեր հետ միասին և յուրաքանչյուրն առանձին վերցրած»,- կարծում է Դոդինը:
    Դիտվել է 867 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ