Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ճապոնիայի Հերոսիմա քաղաքի «Լույսը վերապրածները»

09.04.2023

Այսօր Մոսկվայի «Վնուտրի» («Ներսում») կոչվող տարածության նոր թատերաշրջանը կբացվի «Սոսոյի դուստրերը» թիմի հետ համատեղ պատրաստված «Հերոսիմա» բեմադրությամբ (ռեժիսոր՝ Ալեքսանդր Պլոտնիկովի): Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «oteatre.info․֊ին։

Բեմադրության համար հիմք է ծառայել ամերիկացի գրող և լրագրող Ջոն Հերսիի ռեպորտաժը, որը ժամանակին հետևել է, թե ի՞նչ է եղել այն 6 մարդու հետ, որոնք վերապրել են Ճապոնիայի Հերոսիմա քաղաքի վրա ամերիկյան ատոմյին ռումբի պայթյունից առաջ և հետո։ 1946թ․֊ին «The New Yorker» պարբերականը մի ողջ համար է տրամադրել այս նյութին։ Հերսիի համար, որը համարվում է «նոր ժուռնալիստիկայի» հիմնադիրը, սկզբունքային էր տեղի ունեցածին գնահատական չտալը։ Նա ավելի շատ կարևորել է պայթյունի էպիկենտրոնում գտնվող մարդկանց կյանքը ճշգրիտ ներկայացնելը։

Բեմադրության ժանրը հեղինակները ներկայացնում են որպես «կոլեկտիվ մեդիտացիա բույսերի, մարդկանց և այլ կյանքերի մասին»։ Նրանք փորձում են վերստեղծել կյանքը աղետի պահին, ուշադիր վերաբերվելով երեխաներին, որոնք, սովորաբար, աննկատ դուրս են սահում լսողության ու տեսողության դաշտից։

«Հերոսիմայում վերապրած այն 6֊ը, որոնց պատմություններով դիտվում է բեմադրությունը, իրենց չեն համարում վերապրածներ։ Նրանք իրենց անվանում են «լույսը վերապրածներ» »,֊ նշել է բեմադրության ռեժիսորը՝ տարակուսելով, թե ի՞նչ է իրենից ներկայացնում պայթած ատոմից անջատված լույսը և ի՞նչ է լուսավորում մարդկանց և Հերոսիմայի մյուս բնակիչների դիմադրության մեջ, որոնք արթնացել են օգոստոսի 6֊ին և աղետն ապրելու ու վերապրելու մեր ընդունակության մեջ։

Բեմում հանդես է գալիս դերասանուհիների երգչախումբը։ Ատոմային ռումբի պայթյունն այնքան հզոր է եղել, որ քաղաքի վրա առաջացրել է լռության բարձ։ Դերասանուհիները վերականգնում են այդ աշխարհը սեփական ձայներով և շրջապատի աղմուկով՝ եռացող ջուր, հողի և ավազի վրայով քայլք, ընկնող բրնձի հատիկի ձայն․․․ «Դա կյանքի վերակերտում է բացարձակ լռությունից, որը նման է ճապոնական ավանդական վերականգնման կինցուգիի տեխնիկային։ Բեկորները հավաքում են, սոսնձում ոսկեգույն փայլով և ոսկեփայլ ճաքերով զարդարուն վերականգնված առարկան ավելի գեղեցիկ է երևում, քան նախկինում։ Առարկան, որ սովորական պայմաններում դուրս կնետվեր, մարդիկ սկսում են գնահատել, քանի որ կինցուգիի շնորհիվ դրա թերությունները վերածվել են արժանիքի․․․

«Սոսոյի դուստրերը» անկախ թատերական նախագիծ է, որը 2018 թվականին ստեղծել է դրամատուրգ Սվետլանա Պետրիյչուկի հետ Մոսկվայում ձերբակալված ռեժիսոր Ժենյա Բերկովիչը 2018 թվականին։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 293 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ