Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Չվերախմբագրելով դասականին՝ հարմարեցնել նրա երկը բեմական միջավայրին

05.17.2014


Համաշխարհային մեծ համբավ վայելող թատերական ռեժիսոր Անատոլի Վասիլևի հիմնադրած Մոսկվայի «Դրամատիկական արվեստի դպրոց» թատրոնում նախապատրաստում են բեմադրել Օսկար Ուայլդի ամենափոխաբերական «Ձկնորսը և նրա հոգին» հեքիաթը: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն:

Հանուն ծովային ջրահարսի սիրո իր հոգուց հրաժարված ձկնորսի պատմությունը ներկայանում է որպես Արվեստագետի, նրա արվեստի և կյանքի հարաբերությունների խորհրդանիշ: Ինչպիսի՞ գին է վճարում հանճարը և արդյո՞ք համարժեք է մաքուր արվեստը՝ մարդկային հոգուն, արժե՞, որ հանուն սեփական արվեստի մարդը կորցնի իր հոգին:

«Ներկայացման տեքստը ես բացում եմ որպես արվեստագետի կյանքի փոխաբերություն: Այստեղ կարևորն այն է, որ բացահայտվեն արվեստի, տաճարի, հոգու, Աստծո և սեփական անձի հետ արվեստագետի խորհրդանշական փոխհարաբերությունները: Արվեստի մարդկանց մեջ կա հոգու երկու ներկայություն՝ մարդկային և բանաստեղծական: Գլխավոր թեման մարդու և արվեստագետի ներքին հարաբերություններն են»,- ասում է ներկայացման բեմադրող ռեժիսոր Իգոր Յացկոն՝ Անատոլի Վասիլևի աշակերտը:

Նա նշում է, որ ներկայացման վրա աշխատանքը դյուրին չի եղել: Նախ, որովհետև այն պատրաստի սցենար չի, այլ հեքիաթ և կարիք կար դրանում գտնել դրամատուրգիական հիմք և հետո՝ այն վերածել պիեսի: Պետք էր լուծել հեղինակային տեքստի հիմնախնդիրը՝ ներկայացման մեջ այդպիսի կերպար չբերելու համար, խուսափել ավանդական բեմականացումից և չվերախմբագրելով Ուայլդին՝ հարմարեցնել այն բեմական միջավայրին և, վերջապես, գտնել բեմում դերասանական խմբի անընդհատ ներկայությունը արդարացնող ոճ:

«Այո, իմ համար առանց կուլիսային տարածության և ամբողջ մշտական միջավայրի առկայությամբ աշխատանքը նոր փորձ է: Ներկայացման մեջ ստեղծվել է Օսկար Ուայլդի գեղագիտական սրահի մթնոլորտ, որտեղ հավաքվում էր ընտրյալ հասարակություն՝ սմոկինգներ, ֆրակներ, տիկնանց շքեղ երեկոյան զգեստներ, մոմեր… Ուայլդի գեղեցկության պաշտամունք և գեղագիտություն. Այդ ոճն ինքնին վեհացնում է մարդուն: Դրա մեջ նավթելին չկա և չկա անցյալ գնացած ոչինչ»,- ընդգծում է Յացկոն:
    Դիտվել է 1055 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ