Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնի ապագա աստղերի ուժերով

02.27.2020


Մոսկվայում պատրաստվում են «Քո շանսը» 16֊րդ միջազգային երիտասարդական թատերական փառատոնին, որին կմասնակցեն ինչպես ռուսական, այնպես էլ օտարերկրյա թատերախմբեր (հիմնականում Եվրոպայից)։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Փառատոնը կկայանա ապրիլի 13֊ից 27֊ը։ Այդ 15 օրերի ընթացքում թատերասերները և թատրոնի պրոֆեսիոնալները կծանոթանան ժամանակակից թատերական այն հոսանքներին, որոնց մեջ այսօր ներգրավված են ստեղծագործող երիտասարդները։

Փառատոնի կազմակերպիչները վստահեցնում են, որ ուսանողական միջազգային այս ստուգատեսի ազդագրերում տեղ են գտել միայն ամենահամարձակ, հանդուգն, ինտելեկտուալ ներկայացումների վերնագրերը, որոնք կյանքի են կոչված ռուսական և եվրոպական թատրոնի ապագա աստղերի ուժերով։

Փառատոնը ստացել է մասնակցության 200 հայտ։ Այդ հայտատուների աշխարհագրությունն ընդգրկում է Ռուսաստանի, Գերմանիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Բուլղարիայի թատերական դպրոցներն ու բուհերը։

«Քո շանսը» փառատոնը մեծ մասնագիտական հնարավորություն է ուսանողների համար, որտեղ նրանք կփորձեն իրենց ուժերը ուսումնական լսարանից դուրս բարձրանալով բեմ և պայքարելով 2020թ․֊ի «լավագույն ուսանողական ներկայացում» մրցանակակին արժանանալու համար։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 1441 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ