Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դրամատուրգն առաջարկում է խորասուզվել ժամանակակից դժոխքում

11.30.2023

Անցած շաբաթ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայացած Kulturus «Պատերազմի պատմություն» փառատոնում, ի թիվս այլ հեղինակների, ներկայացվել է նաև Ուկրաինայում սկսված պատերազմի պատճառով Ռուսաստանից Եվրոպա տարագրված դրամատուրգ Ասյա Վոլոշինայի (Esther Bol-ի) «Ժառանգը» պիեսը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « oteatre.info»֊ին։

Այն ներկայացվել է «ընթերցում֊պերֆորմանս» ձևաչափով։

Պիեսը հանդիսատեսին առաջարկում է խորասուզվել ժամանակակից դժոխքում, որը «նյութականացվում է» Ֆրանսիսկո Գոյայի, Իորենիմ Բոսխի, Սալվադոր Դալիի, Գյուստավ Դորեի նկարների միջոցով։

Ասենք, որ մինչև ռուս֊ուկրաինա կան պատերազմը Ասյա Վոլոշինայի ստեղծագործությունները հաջողությամբ բեմադրվում էին Ռուսաստանի տարբեր թատրոններում։ Սակայն պատերազմն սկսվելուց հետո նրա պիեսների հիման վրա ստեղծված բեմադրություններն ամենուր հանվում են խաղացանկերից։ Նշենք նաև, որ Վոլոշինան դեմ էր արտահայտվել այդ պատերազմին, ապա՝ հեռացել Ռուսաստանից։

Դրամատուրգի նկատմամբ կանխակալ վատ տրամադրվածությունը այնքան է ուժգնացել, որ, նույնիսկ, Պետերբուրգի «Վասիլևսկի վրայի թատրոնի» խաղացանկից հեռացրել են արվեստագետի պատրաստած բեմադրությունը՝ ըստ Գոգոլի «Մեռած հոգիների», որն այս թատրոնի խաղացանկում էր դեռևս 2019թ․֊ից։։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 123 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ