Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երբ մարդը մի քանի թատերաշրջան դուրս չի գալիս բեմ․․․

09.03.2021

Թատրոնում դերասանների ռոտացիան ցավոտ, սակայն օրինաչափ գործընթաց է։ Այդ մասին Մոսկվայի Չեխովի անվան թատրոնի (MXT) գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ժենովաչի հայտարարությունը փոխանցում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

«Ձեզ թվում է, որ մարդը դառնում է թատրոնի մաս։ Կարծում եմ դա խոր մոլորություն է։ Մենք հիմա ապրում ենք կոնկրետ համակարգով․ թատերաշրջանը թատերաշրջանի ետևից։ Եթե մարդը մի քանի թատերաշրջան բեմ դուրս չի գալիս, դրան պետք չէ դրամատիկ մոտենալ։ Այդպիսին է կյանքը»,֊ նշել է Ժենովաչը;

Նա նաև ընդգծել է, որ թատրոններում հիվանդագին են ընդունում դերասանների այդպիսի հերթափոխի գործընթացը։

«Լավ դերասանի հետ, որը դուրս է գալիս բեմ, որին հանդիսատեսը գնում է, ռեժիսորները ձգտում են աշխատել։ Ո՞վ կարող է հրաժարվել այդպիսի դերասանից»,֊ նշել է Ժենովաչը և ավելացրել, որ, այնուամենայնիվ գալիս է այլ ժամանակաշրջան, այլ գեղագիտություն։ Գալիս են այլ ռեժիսորներ․․․

«Մենք ցավում ենք յուրաքանչյուր դերասանի համար, սակայն սա կյանք է։ Տեղի է ունենում դերասանների ռոտացիա․․․»,֊նշել է MXT-ի գեղարվեստական ղեկավարը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 622 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ