Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Չեխովյան ժամանակակից Մաշան նախկինի պես լացում է...

05.06.2019


Ավստրալիացի հայտնի ռեժիսոր Սայմոն Սթոունը օրերս մոսկվացի հանդիսատեսներին է ներկայացրել իր «Երեք քույրեր» բեմադրությունն՝ ըստ Չեխովի «Երեք քույրեր» ստեղծագործության: Այս գործը նա իրականացրել է Շվեյցարիայի Բազել քաղաքում, իսկ ցուցադրել է նաև Ռուսաստանի մայրաքաղաքի Պուշկինի անվան թատրոնում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Էլիաս Այլինգհոֆը, չեխովյան Վերշինինը, իսկ ըստ Սայմոն Սթոունի պարզապես հարևան Ալեքսանդրը, հանդիսատեսին ցույց է տալիս ներկայացման դեկորացիաները՝ Պրոզորովների երկհարկանի տունը, որն ունի թափանցիկ պատեր: Ըստ գերմանացի ռեժիսորի սա ամառանոցային տնակ է, որտեղ հանդիպում են ընտանիքի բոլոր անդամները, որոնք վաղուցվանից ապրում են ամեն մեկն իր կյանքով: Սթոունի համար կարևոր է ստեղծել ոչ թե պարզապես դեկորացիա, այլ իսկական տուն՝ տաք, հարմարավետ, որտեղ ամեն ինչ իսկական է՝ կարելի է թեյնիկով թեյ եռացնել, ինչ-որ բան պատրաստել ջեռոցի վրա: Ամբողջ մթերքը, որից հերոսները պատրաստում են ընթրիքը, թարմ է և իրական: Ասում են, որ նույնիսկ ալկոհոլն է այստեղ իսկական:

Սթոունը իր հերոսներին տեղափոխել է մեր ժամանակներ և դատում է, թե ինչպես կդասավորվեր նրանց կյանքը ժամանակակից աշխարհում: Չեխովը այս ներկայացման մեջ վերաշարադրված է ամբողջությամբ: Դեպքերը տեղի են ունենում այսօրվա Գերմանիայում, բոլոր հերոսները գերմանացի են, բացի Տուզենբախից՝ նա ռուս է: Վերշինինը պարզապես հարևան է, որը քույրերի մոտ է հայտնվել կնոջ հետ վիճելուց հետո: Նա սիրահարված է Մաշային: Իսկ Անդրեյը անհաջողակ է, թմրամոլ և խաղամոլ: Միակ զինվորականը Սոլենիյն է, որը պայմանագրով ծառայում է Մերձավոր Արևելքում: Հիմա նրանք օգնում են փախստականներին:
«Շատ հետաքրքիր է գիտակցել, թե ինչն էր անհանգստացնում մարդկանց 100 տարի առաջ և փորձել գտնել զուգահեռներ այսօրվա կյանքի հետ»,- ասել է դերասան Մաքս Ռոթբարթը:

«Փորձերի ժամանակ մենք Սայմոնի հետ միասին քննարկում էինք, թե ինչ կաշխատեին այս մարդիկ հիմա, ինչպիսի հիմնախնդիրներ կունենային.... Նա մեր ներսից հանում էր շատ անձնական ինչ-որ բաներ: Եվ հիմա, երբ մենք այս ներկայացումը խաղում ենք, ես ամեն անգամ այն վերապրում եմ ինչպես իմ կյանքի մի մաս: Ամեն ինչ, որ տեղի է ունենում մեր տան ներսում, շատ հատուկ իրավիճակ է, շատ անձնական»,- նշել է դերասանուհի Բարբարա Հորվաթը:

Գրեթե բոլոր հերոսների անունն այլ է (ոչ չեխովյան-խմբ.): Գերմանուհի քույրերը երազում են ոչ թե Մոսկվայի, այլ Նյու-Յորքի մասին: Այլ են հագուստները, զրուցելու ձևերը, աշխարհում տեղաշարժվելու միջոցները: Հերոսները միմյանց էլեկտրոնային նամակներ են գրում, հաղորդակցվում SMS-ներով, սակայն նրանց կյանքում նույն այն դատարկությունները, միայնակությունը, վախը, այլ կյանքի ծարավն ու փակուղիներն են, որոնք նշում է Չեխովը:

«Ես արդեն շատ տարիներ այս մասնագիտության մեջ եմ: Ինձ բախտ է վիճակվել խաղալ, Իվանով, Պլատոնով, Տրիգորին: Այժմյան Չեխովն, իհարկե, ամենից անսովորն է: Սակայն ինձ թվում է, որ գլխավորը, նրա մթնոլորտը ամբողջությամբ պահպանել ենք: Այն, ինչի մասին նա գրել է, ճշմարտություն է ցանկացած երկրի համար: Տարբերությունը միայն դետալների մեջ է»,- նշել է դերասաններից Ռոլանդ Կոխը:

Գերմանացի ռեժիսորի երեք քույրերը չեն բացականչում. «Ինչու՞ ենք ապրում, ինչու՞ ենք տառապում»: Չի հնչում նաև վերջին ռեպլիկը. «Եթե գիտենայի»: Սակայն Մաշան նախկինի պես լացում է այն պատճառով, որ սիրածը չի կարող լքել հիվանդ կնոջը ու հեռանալ իր հետ: Վերջում կրակոց է հնչում: Տուզենբախը զոհվում է: Ոչ թե մենամարտում, այլ՝ ինքնասպան է լինում, քանի որ կյանքը խաբել է իրեն և չի արդարացրել սպասելիքները:

Սթոունը վարպետորեն վերաշարադրելով Չեխովի պիեսը, փոխելով ժամանակը, ազգությունը, կենցաղը՝ ի վերջո հանդիսատեսին հասցնում է Չեխովյան անխուսափելի ֆինալին:







Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 836 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ