Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նյու֊Յորքի «Chelsea» հյուրանոցն՝ ըստ Անտոն Չեխովի «Ճայի»

01.30.2023

«Նյու֊Յորքում բեմադրություն ստեղծելը բավականին բարդ համակարգ է», այդ մասին նշել է ռուս ռեժիսոր Ալեքսանդր Մալոչնիկովը «teatral-online.ru»֊ին օրերս տրված իր հարցազրույցում։

Որպեսզի թողարկվի բեմադրություն, որի համար պետք է տոմսեր վաճառվեն, անհրաժեշտ է գտնել փողեր, որոնք կփակեն բոլոր արտիստների արհմիութենական դրույքները։ Մալոչնիկովը նշում է,որ թատրոնների մեծ մասը սպասում է գերաստղի, կամ կողքից գտնված այդպիսի գումարի։

Ռուս ռեժիսորը Նյու֊Յորքում կարողացել է բեմադրություն պատրաստելու համար տեղի պահանջները բավարարող անհրաժեշտ խնդիրները կարգավորել։ Հայթայթվել են անհրաժեշտ ֆինանսական միջոցները, դերասանների քասթինգ է անցկացրել, նրա բեմադրությանը մասնակցել ցանկացող շուրջ 700 արտիստների կազմից և բեմադրել է «Chekhov in the Chelsea» ներկայացումը, որի համար գրական հիմք է ծառայել Անտոն Չեխովի «Ճայը» պիեսը։

Մալոչնիկովն իր բեմադրության գլխավոր ասելիքներից մեկը համարել է զրույցը նյու֊յորքյան մշակույթի մասին։ «Chelsea» հյուրանոցը, որի տիրույթ է տեղափոխվել թատերական գործողությունը, իրականում շատ կարևոր պատմական վայր է։ Այստեղ է սկզբնավորվել 1970-80֊ական թվականների նյու֊յորքյան մշակույթը։ Դա հյուրանոց է, որտեղ հյուրերը ժամանում են երկար ժամանակով։ 20֊րդ դարի սկզբին այստեղ ապրել են գրողներ Մարկ Տվենը և Օ՝ Հենրին, իսկ դարավերջին՝ նկարիչ Էնդի Ուորհոլը, ռեժիսոր Միլոշ Ֆորմանը, երաժիշտ Սիդ Վիշեսը, բանաստեղծ Լեոնարդ Քոհենը, կիթառահար Ջիմի Հենրիքսը, երգչուհի Ջենիս Ջոփլինը և այլք։

Այսօր էլ կան մարդիկ, որոնք «Chelsea» հյուրանոցում են ապրում՝ արդեն 30-40 տարի։

«Chelsea»֊ում ապրող այդպիսի մարդիկ, ըստ ռեժիսորի, կրում են իրենց մեջ շատ չեխովյան մոտիվներ, որն էլ նա դրել է դասական պիեսի իր ընթերցման հիմքում՝ արվեստի ու նոր ձևերի, նաև՝ այն կյանքի մասին, որը հոսում է մարդկանց կողքով, երբ նրանք վիսկի են ըմպում․․․






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 400 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ