Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ջ. Նոյմայեր. «Ստեղծել ոչ միայն բիբլիական սյուժե ներկայացնող խորեոգրաֆիա...»

10.25.2017

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, հայտնի խորեոգրաֆ Ջոն Նոյմայերը Համբուրգի բալետի արտիստների հետ Մոսկվայում առաջին անգամ կներկայացնի Բախի «Կրքեր ըստ Մաթեոսի» ներկայացումը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

1980թ.-ին կայացած պրեմիերայից ի վեր այս ներկայացման մասին հուզումնալից զրույցները չեն դադարում: «Երբ այս թեմայով բալետ բեմադրեցի, մեծ աղմուկ բարձրացավ: Սակայն ես չէի վախենում պարի պրիզմայի միջով ներկայացնել հոգևոր գաղափարներ: Ես հավատում եմ պարին՝ մեծ արվեստին, որը կարող է արտացոլել մարդկային կյանքի ամենատարբեր ասպեկտները»,- ասում է Նոյմայերը:

«Կրքեր ըստ Մաթեոսի» բալետը, բավականին յուրահատուկ ձև ունի: «Այն բալետ չէ ընդհանուր ընդունված խոսքի համաձայն, որովհետև մենք փորձել ենք ստեղծել ոչ միայն բիբլիական սյուժե ներկայացնող խորեոգրաֆիա»,- ասում է Նոյմայերը:

Նրա խոսքերով «41 պարող... սկզբում նստում են և ունկնդրում Բախի երաժշտությունը, փորձում են խորությամբ թափանցել նրա մեջ և հետո դա մարմնավորել պարի մեջ»:

Նոյմայերի ստեղծագործությունը խորեոգրաֆիայի, դրամայի, երաժշտության, գրականության, ավանդույթների ու ժամանակակցի յուրահատուկ սինթեզ է: Նա ստեղծում է ներկայացումներ, որոնք հիացնում են բոլոր երկրների հանդիսատեսներին: Այդ բեմադրությունները նորարական են և, ամենագլխավորն, ունեն զգացմունքային ներգործության մեծ ուժ:

Համբուրգի բալետի կենսագրությունն սկսվում է1769թ.-ից: Տասնյակ տարիներ այն մասնագիտացել է դասական մեծ բալետների բեմադրության մեջ: 1973թ.-ին այս թատերախմբի ղեկավարությունը ստանձնել է ամերիկացի պարող և բալետմայստեր Ջոն Նոյմայերը: Հենց այդ ժամանակից էլ սկսվում է Համբուրգի բալետի նորագույն պատմությունը:

Ստեղծելով ժամանակակից ոճով և ձևով պարեր, Նեյմայերը հարստացրել է դասական ավանդները և ընդարձակել Համբուրգի բալետի խաղացանկը: Նրա ղեկավարությամբ այս կոլեկտիվը համարվում է աշխարհի առաջատարներից մեկն իր ոլորտում:
    Դիտվել է 812 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ