Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Անկախ թատրոնները ստեղծել են իրենց միությունը

Այսօր Սախարովի անվան կենտրոնում հայտարարվել է «Մոսկվայի անկախ թատրոնների ասսոցիացիայի» (ՄԱԹԱ) ստեղծման մասին: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ըստ ՄԱԹԱ-ի հիմնադրման նախաձեռնողներից մեկի, «Բաց բեմ» նախագծի նախկին տնօրեն Ֆիլիպ Լոսի նման կազմակերպություն ստեղծելու համար առիթ է հանդիսացել «Մոսկվայի անկախ թատրոնների միավորումներում և բաց բեմերում տիրող ճգնաժամային իրավիճակը»:

Լոսը նաև նշել է, որ այսօրվա վիճակով Մոսկվայում գործում են 30 ոչ պետական թատրոններ, ստուդիաներ, ստեղծագործական միություններ և թատերախմբեր: Այս թատրոնների ներկայացումները ակտիվորեն մասնակցում են թատերական գեղագիտության ձևավորմանը, պահանջված են հանդիսատեսի և, հատկապես՝ երիտասարդ հանդիսատեսի կողմից:

«Չնայած այս հանգամանքին «երիտասարդ ոչ պետական թատրոնների հիմնախնդիրները, ցավոք սրտի, գործնականում չեն անհանգստացնում Մոսկվայի կառավարությանը»,-ասել է Լոսը և ընդգծել, որ քաղաքային իշխանության դրամաշնորհային քաղաքականությունը տարեցտարի ավելի ու ավելի է ծառայում պետական մշակութային հաստատությունների առանց այն էլ ուռճացրած բյուջեն ավելացնելուն, թեև ի սկզբանե ստեղծված է եղել երիտասարդական իննովացիոն ծրագրերի ֆինանսավորման համար:

ՄԱԹԱ-ի առաջին գործնական քայլերը, ըստ Լոսի, այն են լինելու, որ դիմելու են Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի նոր ղեկավարությանը, որպեսզի իրենց վերադարձվեն նախագծային աշխատանքների իրականացման համար նախատեսված հարթակները, որոնք հիմա ըստ նպատակի չեն գործածվում կամ էլ ունեն ցածր արդյունավետության ցուցանիշներ:

Բացի այդ, քայլեր են ձեռնարկվում ՄԱԹԱ-ի հոգաբարձուների խորհուրդ ձևավորելու ուղղությամբ և սկսվել են բանակցություններ ՌԴ Թատերական գործիչների միության կազմում այս նորաստեղծ ասսոցիացիան ընդգրկելու ուղղությամբ:
    Դիտվել է 789 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ