Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռուսաստանի Մեծ թատրոնի աշխատանքային առօրյան խանգարվել է

10.06.2022


Telegram ալիքներից մեկը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ իբր Ռուսաստանի պետական ակադեմիական Մեծ թատրոնում աշխատանքից ազատել են մի քանի առաջատար դերասանների։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Իր հերթին թատրոնը հայտնել է, որ իր մի շարք բեմադրություններում փոփոխվել են հիմնական դերակատարները։ Հաստատության ղեկավարությունը որոշում է կայացրել բացառության և անհատական կարգով քննարկել այդ ներկայացումների տոմսերը և փողերը ետ ստանալու վերաբերյալ հանդիսատեսների դիմումները։

Հանդիսատեսները տոմսերը վերադարձնելու և դրանց արժեքը ստանալու համար դիմումները պետք է ներկայացնեն մինչև համապատասխան բեմադրությունների սկիզբը։

Թե ինչ պատճառով է Ռուսաստանի Մեծ թատրոնի աշխատանքային սովորական առօրյան այսպես խանգարվել, ղեկավարության կողմից որևէ բացատրություն չի տրվել։

Ավելին, հաստատության գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը հայտարարել է, որ «Մեծ թատրոնը մեկնաբանություններ չի տալիս թատրոնի ներքին կյանքի վերաբերյալ»։ Իսկ մնացած հայտարարությունները հրապարակվում են պաշտոնական կայքում։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 324 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ