Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բեմադրության մեջ անդրադարձ է եղել նաև Հայաստանում տեղ գտած ժանտախտի դեպքերին

03.09.2021

Օրերս Մոսկվայի «Տեատր․դոկ» մասնավոր թատրոնում կայացան «Համավարակի պատմություն» ընդհանուր խորագրով ներկայացումների պրեմիերային եռօրյա ցուցադրությունները՝ առցանց ձևաչափով։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Այս անգամ բեմական հերոսներ էին դարձել համաճարակաբանները, մանրեաբանները, վիրուսաբանները, որոնք անձամբ մասնակցել են սիբիրյսն խոցի, մարդու ձեռքբերովի իմունային անբավարարության վիրուսի (ՁԻԱՎ) և ժանտախտի դեմ։

«Համաճարակների պատմություն․ 1979։ Սիբիրյան խոց» ներկայացման մեջ զրույց ընթացավ «Կենսաբանական Չերնոբիլ» անունը ստացած աղետի մասին։ Այն հիմնականում վարում էր մասնագետ բժիշկ֊պաթոլոգոանատոմը։ Համաճարակը, որի պատճառ է հանդիսացել սիբիրյսն խոցի մարտական տեսակը, տեղ է գտել 1979թ․֊ին՝ դառնալով Ռուսաստանի Սվերդլովսկ քաղաքի բազմաթիվ բնակիչների մահվան պատճառ։

Երկրորդ ներկայացումը, որը վերնագրված էր «Համաճարակների պատմություն․ 1999, ՎԻՉ» հիմնականում ընթանում էր Օռլովի մարզի խստացված ռեժիմով կանանց գաղութի բուժմասի ղեկավարի մասնակցությամբ։ Այս պատումը անդրադառնում էր 1999թ֊ի դեպքերին, երբ առաջին անգամ արձանագրվեց մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՁԻԱՎ) հիվանդացության դեպք։ Դա բժշկի մասնագիտական փորձության մի նոր իրավիճակ էր, քանի որ նա պետք է պայքարել ոչ միայն հիվանդի կյանքը փրկելու համար, այլև պետք է գտներ հոգեբանական լուծումներ անտեղյակության ու սարսափի դեմն առնելու համար, որը անմիջապես տիրապետող դարձավ վարակվելու վախից ալեկոծվող կանանց գաղությում։

«Տեատր․դոկ»֊ը այս ցուցադրանքի շարքում էին նաև 1973թ․֊ին Կալմիկիայում և 1989թ֊ին, Հայաստանում, 1988թ․ դեկտեմբերյան երկրաշարժի հետևանքով փլատակների վերածված մի քանի բնակավարերում տեղ գտած ժանտախտի դեպքերը։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 686 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ