Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Մետրոպոլիտեն» օպերայի 6 պրեմիերաները 2023-2024թթ․ թատերաշրջանում

08.02.2023

Նյու֊Յորքի «Մետրոպոլիտեն․ օպերան 2023-2024թթ․ թատերաշրջանում հանդիսատեսին կներկայացնի 6 պրեմիերա, որոնցից առաջին և գլխավոր իրադարձությունը կդառնա ամերիկացի կոմպոզիտոր Ջեյք Հեգգիի «Մեռյալը քայլում է» օպերան։

Այս օպերան նախատեսված էր բեմ հանել դեռևս 2020-2021թթ․ թատերաշրջանում, սակայն դրան խանգարել էր կորոնավիրուսային համաճարակը։

Ռեժիսոր Իվո վան Հովեի բեմադրության համաշխարհային պրեմիերան կայացել է դեռ 2000թ․֊ին՝ Սան֊Ֆրանցիսկոյում, որից հետո այն դարձել է աշխարհում պահանջարկ վայելող ստեղծագործություններից մեկը։

«Մեռյալը քայլում է» օպերայի սյուժեի համար հիմք է ծառայել կաթոլիկ միանձնուհի Էլեն Փրեժանի բեստսելլեր դարձած գիրքը, որտեղ նա պատմում է մահվան դատապարտված մարդկանց հետ տարվող աշխատանքի մասին։

Երկրորդ պրեմիերան կլինի «Մալքոլմ X֊ի կյանքը և ժամանակը» օպերայի ցուցադրությունը։ Ամերիկացի կոմպոզիտոր Էնթնի Դևիսի այս ստեղծագործությունն առաջին անգամ հանդիսատեսին է ներկայացվել 1986թ․֊ին։ Ռեժիսոր Ռոբերտ Օ՝Հարայի բեմադրության համար գրական հիմք է ծառայել Քրիստոֆեր Դևիսի գիրքը, որը նվիրված է աֆրիկացի իսլամական հավատքի առաջնորդներից Մալքոլմ X֊ին, որը պայքար էր մղում Ամերիկայում ապրող սևամորթ բնակչության իրավունքների համար։ Այս բեմադրությունը «Մետրոպոլիտենը» պատրաստել է Դեթրոյթ, Չիկագո, Սիեթլ, Օմահա քաղաքների օպերաների հետ համագործակցելով։ Առաջին անգամ այն ցուցադրվել է Դեթրոյթում՝ 2022թ․֊ին։

Հաջորդ պրեմիերան ռեժիսոր Մերի Ցիմերմանի բեմադրած «Ֆլորենսիան Ամազոնիայում» օպերան է։ Այս ստեղծագործության համար ներշնչանքի աղբյուր և գրական հիմք է դարձել Գաբրիել Գարսիա Մարկեսի գրականությունը։ Այն պատմում է բրազիլացի օպերային աստղի մասին, որը վերադարձել է հայրենի քաղաք, որպեսզի գտնի իր նախկին սիրելիին և ելույթ ունենա նշանավոր Մանաուզա տանը։ Այս երաժշտական ստեղծագործության համաշխարհային պրեմիերան կայացել է 1996թ․֊ին։

Դասական ստեղծագործություններից «Մետրոպոլիտեն» օպերայի պրեմիերաների շարքում հանդիսատեսը առաջիկա թատերաշրջանում հնարավորություն կունենա դիտել Ժորժ Բիզեի «Կարմեն»֊ը։ Այս օպերայի գործողությունները «Մետրոպոլիտեն»֊ի նոր նոերկայացմամբ տեղափոխվել են մեր օրեր։ Ռեժիսոր Քերրի Քրեքնելը հայտնի ստեղծագործության մեջ գտել է հիմնախնդիրներ, որոնք հրատապ են և բնորոշ նաև մեր օրերի համար (գենդերային բռնություններ, աշխատանքի դժվար պայմաններ, սոցիալական վանդակից դուրս փախչելու ցանկություն):

Պրեմիերաների շարքում տեղ գտած մյուս դասական ստեղծագործությունը Ջուզեպպե Վերդիի «Ճակատագրի ուժը» օպերան է։ Այն կներկայացնի լեհ ռեժիսոր Մարիուշ Տրելինսկին։ Նա նույնպես գործողությունները տեղափոխել է մեր ժամանակներ և ստեղծագործության խորքում առաջացրել «ճակատագրի անզուսպ ճնշման» զգացողություն։ Այս գործը «Մետրոպոլիտեն»֊ը ստեղծել է Լեհաստանի ազգային օպերայի համագործակցությամբ։

Նոր թատերաշրջանի վերջին պրեմիերան Ջոն Ադամսի «El Nino» օպերա֊օրատորիան է։ Այս ստեղծագործության մեջ ամերիկացի կոմպոզիտորը համադրում է տարբեր դարաշրջանների անգլիական, իսպանական և լատինական կրոնական և աշխարհիկ տեքստեր։

Ի դեպ, նշենք, որ այս պրեմիերան ռեժիսոր Լիլիանա Բլեյն֊Քրուզի համար դեբյուտ է Նյու֊Յորքի հանրահայտ բեմում։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 271 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ