Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռեժիսորներից բացի թատրոնում «ներկա են նաև այլ տղանդավոր մարդիկ»

10.16.2015

Ռուսաստանի թատերական գործիչների միության նախագահ Ալեքսանդր Կալյագինը համառուսական ազգային թատերական «Ոսկե դիմակ» մրցանակաբաշխության փորձագիտական հանձնաժողովի մասին սոցիալական համացանցում բացասական կարծիք հայտնած ռեժիսորներ Կիրիլ Սերեբրեննիկովին և Կոնստանտին Բոգոմոլովին կոչ է արել չափավորել հպարտրությունը և հարգել գործընկերներին: Այդ մասին Ռուսաստանի թատերական գործիչների միության պաշտոնական կայքում հրապարակված խոսքը փախանցում է «taglur.am»-ը:

«Մեդիայի տարածքում հրապարակումների թիվն այն մասին, որ Կիրիլ Սերեբրեննիկովը Facebook-ում հայտարարել է «Ոսկե դիմակին» մասնակցելուց իր հրաժարվելու մասին, արդեն անցնում է սահմանային չափերը,- նշել է Կալյագինը: - Ընդ որում Կիրիլը արտահայտվել է միայն Facebook-ում և պաշտոնական հայտարարություն նրա կողմից չի եղել: Հավանաբար ռազմական գործողությունների մասին հայտարարությունն ավելի քիչ հետաքրքրություն կառաջացներ: Ի՞նչն է բանը: Գուցե Սերեբրեննիկովի, իսկ մինչ այդ Կոնստանտին Բոգոմոլովի հրապարակած խոսքը հենց նշանակում է յուրահատուկ պատերազմի հայտարարություն մեր թատերական տարածքու՞մ»,- հացրել է Կալյագինը:

Նա երկու ռեժիսորներին կոչ է արել չափավորել հպարտությունը: «Դուք վեպեր չեք գրում, երբ ամեն ինչի համար պատասխանատու է հեղինակը և դրա համար էլ նա ազատ է որոշելու մասնակցել. թե չմասնակցել գրական մրցույթներին: Դուք աշխատում եք թատրոնում և ձեր ներկայացումների հեղինակների թվում ներկա են նաև այլ տղանդավոր մարդիկ: Լավ կլիներ, եթե հաշվի առնվեր նաև նրանց կարծիքը»,-նշել ՌԴ թատերական գործիչների միության նախագահը:

Կալյագինը նաև ասել է, որ այդ եղանակով կարելի է հասնել լիարժեք աբսուրդի: Նա նշել է, օրինակ, «Մարդկանց սեփական ներկայացումներին չթողնելը, ովքեր ինչ որ պատճառով չեն ընդունում այդ ներկայացումները»:

Վերջում Կալյագինը նշել է, որ ինքը ցանկանում է կոչ անել բոլորին հարգել գործընկերների հակադիր գեղագիտական հայացքները և չուզուրպացնել թատերական գեղագիտությունը՝ հայտարարելով, որ սա առաջնային է, իսկ սա երկրորդային: Նա նշել է, որ ժամանակը ամեն ինչ կդնի իր տեղը:
    Դիտվել է 983 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ