Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բեմադրությունը չեղարկվել է դերասանների ներքնազգեստով հանդես գալու պատճառով

12.25.2023


Իսպանիայի Տոլեդո տարածաշրջանում գործող երկու ոչ մեծ թատերական ըննեկերություններ հայտարարել են, որ տեղի կառավարության աջակողմյան կուսակցությունները չեղյալ են համարել իրենց բեմադրություններն այն պատճառով, որ դերասանները հանդես են գալիս ներքնազգեստներով։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « ru.euronews.com»֊ին։

Los 90 Producen» և «La Mandanga» ընկերությունների ստեղծած, բայց չեղյալ հայտարարված պիեսը, որը ուներ «Որքան դա դժվար է» վերնագիրը, նախատեսված էր որ Կաստիլիա֊Լա Մանչայի երկու թատրոններում հանդիսատեսին կներկայացվի հունվարի 27֊ին։

Սակայն Կինտանար֊դե֊լա֊Օրդեն քաղաքի աջակողմյան մունիցիպալ խորհուրդը հանել է այդ պիեսն իր մշակութային ծրագրից, հայտարարելով, որ այն հասարակության մեջ «սկանդալ» է առաջացնում։

«Մենք խայտառակություն ենք համարում, որ 2023թ․֊ին մշակույթը շարունակում է ենթարկվել գրաքննության, ոտնահարվում է խոսքի ազատությունը և մշակույթի վրա կարող է այսպիսի մասշտաբի հարձակում լինել» հայտարարել է բեմադրության համապրոդյուսեր, համահեղինակ և դերասան Խոսե Մանուել Մասիան։

Թատերախմբի անդամները իրենց բողոքում նշել են, որ ներկայացումը չեղյալ հայտարող «մունիցիպալ խորհրդի անդամ» Մարիա դել Կարմեն Վալյեխոն նույնիսկ բեմադրությունը չի տեսել։

«Որքան դա դժվար է» պիեսը չորս դերասանների մասին պատմություն է, որը տեղի է ունենում դիմահարդարանում։
Դերասանները ներքնազգեստներով են, քանի որ պատրաստվում են բեմադրության։

Նրանք ռեժիսորից իմանում են, որ իրենց բեմադրությունը չեղյալ են հայտարարել։

«Բոլորը, ովքեր եկել են մեր բեմադրությունը դիտելու, հիացած են, ոչ միայն այն բանի համար, որ ծիծաղում են։ Նրանք միշտ հեռանում էին ինչ֊որ մի նշանակալից բան հետները տանելով»,֊ նշել է Մանուել Մասիան։

Հատկանշական է, որ թատերախմբին իրենց օժանդակությունն են հայտնել այլ մունիցիպալիտետներ, որոնք հայտարարել են, որ հետաքրքրված են և պատրաստ են պիեսը բեմադրել իրենց մոտ։

Այս աղմուկը գրավել է ողջ իսպանական մամուլի ուշադրությունը։ Երկրի կոալիցիոն ձախ ուժերի կառավարությունը հանդես է եկել խոսքի ազատության պաշտպանությամբ։ Երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը դատապարտել է Ազգային և Vox կուսակցությունների «գրաքննությունը»։ Իսկ Իսպանիայի Մշակույթի նախարար Էռնեստ Ուրտասուն հայտարարել է, որ «անհանգդտացած է» Իսպանիայում գրաքննության դեպքերով, այդ թվում նաև Կինտանար֊դե֊լա֊Օրդեն քաղաքի դեպքով և կձեռնարկի վճռական միջոցներ մշակույթի նկատմամբ գրաքննության ցանկացած դրսևորման դեմ։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 104 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ