Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այս թատրոնում բոլորն ընտանիքի անդամ են, բայց ոչ արյամբ, այլ՝ հոգով...

04.10.2019


Միլանի «Կարլո Կոլլա և որդիներ» մարիոնետների թատրոնում ներկայացումների նախապատրաստական բոլոր աշխատանքները իրականացնում են ձեռքով՝ դերասանները ստեղծում են տիկնիկներ, հորինում և կարում են հագուստներ, պատրաստում են դեկորացիաներ: Այստեղ չեն օգտվում ժամանակակից տեխմիկական միջոցներից և կարևորում են միայն մեկ բան, որ ձեռքի տակ ունենան մուրճ և մեխ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Այս օրերին մարիոնետների թատրոնը հյուրընկալվում է Մոսկվայում: Ռուսաստանի մայրաքաղաքում իտալացի արտիստները պետք է ցուցադրեն Ջակոմո Պուչինիի «Տուրանդոտ» օպերան: Ներկայացման ընթացքում ձայնագրությամբ հնչում են Մարիա Կալլասի, Էլիզաբեթ Շվարցկոպֆի, Նիկոլո Զակարիայի ձայները, իսկ դերասանների ձեռքերի շարժումներին հնազանդ մարիոնետները խաղում են կատակից շատ հեռու կիրք ու զգացմունքներ... Քմահաճ Տուրանդոտն ինքն իրեն հավատարիմ է և նույնիսկ ներկայացումից դուրս, լրագրողների հետ ընդհանուր հանդիպման ժամանակ, ձգտում է գրավել բոլորի ուշադրությունը՝ ցուցադրելով իր գեղեցիկ շրջազգեստը...

«Երբ «Լա Սկալայում» նախապատրաստում էին «Տուրանդոտի» պրեմիերան, սցենոգրաֆիան և հագուստները պատրաստում էր Պուչինիի ընկերը՝ Ումբերտո Բրունելլեսկին: Սակայն կոմպոզիտորը չապրեց մինչև պրեմիերան: Ներկայացման հագուստները պատրաստեց մեկ այլ նկարիչ: Բրունելլեսկիի էսքիզները դրվեցին ծածկոցի տակ: 2015 թ.-ին այդ հագուստները մեր ներկայացման մեջ առաջին անգամ բերվեցին լուսաշխարհ:»,- ասում է «Կարլո Կալլա և որդիներ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Ֆրանկո Չիտերիոն:

Այս մարիոնետների թատրոնում «ապրում» է 3 հազար տիկնիկ: Դրանցից 2 հազարը «ծնվել» են վերջին 20 տարիներին: Մոտ 800-ը «հին գվարդիայի» ներկայացուցիչներ են, որոնք հավաքվել են գրեթե երկու դարի ընթացքում:

18-րդ դարում մարիոնետների թատրոնը փոխարինում էր թերթերին. Դերասանները շրջում էին ողջ երկրում՝ ցուցադրելով ամենահրատապ թեմաներով ներկայացումներ, իսկ երբեմն էլ իրենք էին դառնում իրադարձությունների մասնակիցներ:
Այդ ժամանակից շատ ճանապարհորդելու սովորություն է ձևավորվել, պարզապես, հիմա արդեն, ողջ աշխարհով մեկ...

«Կարլո Կոլլա և որդիներ» թատրոնում գլխավոր բառը «ընտանիքն» է: Ավստրիայից Իտալիա ներգաղթյալ ընտանիքը հրապուրվեց մարիոնետներով: Եվ ահա, արդեն 200 տարի այդ հրապուրանքը շարունակվում է:

Կարլո Կոլլայի ընտանիքը դարձել է իտալական մարիոնետների յուրահատուկ բրենդը: Այսօր թեև այդ ընտանիքի հետ ուղիղ կապված սերնդի ներկայացուցիչ չկա ( վերջին ներկայացուցիչը՝ Էուջինիո Մոնտի Կոլլան, մահացել է երկու տարի առաջ), սակայն գործը շարունակող աշակերտներն իրենց համարում են դրա մի մասը՝ թող որ ոչ արյամբ, այլ՝ հոգով...







Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 852 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ