Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վամպիրների պարահանդեսը կկայանա երիտասարդության պալատում

09.27.2016


Արևմուտքում, հատկապես ԱՄՆ-ում մեծ տարածում ունեցող Հելլոուինի տոնակատարությունը հոկտեմբերի 31-ի գիշերը յուրահատուկ կնշվի նաև Մոսկվայում: Նախատեսվում է ի պատիվ այդ տոնի կազմակերպել Ռոման Պոլանսկու «Վամպիրների պարահանդես» մյուզիքլի բացառիկ ցուցադրությունը: Հատկանշական է. որ այս ներկայացման կազմակերպիչները, վամպիրների երեկո խոստանալուց բացի, հանդիսատեսներին կոչ են անում ներկայացումը դիտելու ժամանել թեմատիկ հագուստներով և գրիմ արած: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Նշենք, որ մինչ այդ, հոկտեմբերի 29-ին Ռուսաստանի մայրաքաղաքի երիտասարդության պալատում կկայանա սարսափների արքայի մյուզիքլի մոսկովյան տարբերակի պրեմիերան:

«Մենք ներկյացումը կսկսենք 22:00-ին՝ մեկնարկի ժամը ընտրելով այնպես, որ գործողության ընթացքում, ուղիղ կեսգիշերին մյուզիքլի երկրորդ պատկերում, կոմս ֆոն Քրոլոկի պալատում սկսվի պարահանդեսը»,- ասել է ներկայացման կազմակերպիչ «Սթեյջ էնթերթեյմենթ» ընկերության պրոդյուսեր Դմիտրի Բագաչյովը:

Նրա ասելով Հելլոուինին ոչ մեկը լուրջ չի մոտենում, ինչպես դա եղել է նախկինում՝ միջին դարերում: «Սա առաջին հերթին ուրախ ժամանցի առիթ է և հնարավորություն անել խենթություններ»,- նշել է պրոդյուսերը:

«Վամպիրների պարահանդեսը» տեղի է ունենալու ոչ միայն բեմում, այլև թատրոնի ֆոյեում: Հանդիսատեսները կդառնան «վամպիրների» երեկոյի մասնակիցը, թատրոնի սրճարանում կըմպեն հատուկ «վամպիրային» կոկտեյլներ: Նրանց գրիմավորման հարցում օգնություն կցուցաբերեն թատրոնի համապատասխան մասնագետները:

Ներկայացումը բեմադրվել է Ռոման Պոլանսկու 1967թ.-ին նկարահանած «Վամպիրների անվախ սպանողը» ֆիլմի հիման վրա, որը համարվում է կինեմատոգրաֆիայի պատմության մեջ սև կատակերգության լավագույն գործերից մեկը:

Պոլանսկին այս ֆիլմի հիման վրա թատերական տարբերակը ստեղծել է 1997թ.-ին՝ Վիենայում: Այս գործը նույնպես դարձել դասական աշխատանք՝ շնորհիվ գաղափարի ինքնատիպության և Ջիմ Սթեյնմանի հիասքանչ երաժշտության:

Բեմադրության բյուջեն 3 մլն եվրո է: Ներկայացման ընթացքում դեկորացիաները փոխվում են 75 անգամ, լուսավորությունը իրականացվում է 3D էֆեկտով:

Այս մյուզիքլը թարգմանվել է 11 լեզուներով, ընդհանուր առմամբ 12 երկրներում ցուցադրվել է 7 հազար ներկայացում, որը դիտել է 7,5 միլիոն մարդ:
    Դիտվել է 848 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ