Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տումինասի «Պատերազմ և խաղաղություն»֊ը Սանկտ֊Պետերբուրգում չի ցուցադրվի

09.16.2022


Ռուսաստանում անցկացվող հայտնի «Բալթիյսկի դոմ» թատերական փառատոնի ազդագրերից հանվել է հայտնի ռեժիսոր Ռիմաս Տումինասի ,«Պատերազմ և խաղաղություն» բեմադրությունը, որի ցուցադրությունը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 30֊ին, հոկտեմբերի 1֊ին և 2֊ին՝ Սանկտ֊Պետերբուրգում; Այդ մասին Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Բեմադրության ցուցադրության մասին տեղեկատվություն է զետեղված նաև «Բալթիյսկի դոմ» փառատոնի և Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնի պաշտոնական կայքերում, որտեղ նախատեսված էր բեմադրության ցուցադրությունը։

Պատճառները, թե ինչու՞ է թատերական ֆորումի ծրագից հանվել Տումինասի անշլագային բեմադրությունը, որի համար արդեն վաճառվել է երեք հազար տոմս, չի բարձրաձայնվել։ Սակայն ռուսական «Տեատրալ» հանդեսը տեղեկացնում է, որ մեծանուն ռեժիսորի այդ գործը փառատոնային ծրագրից հանվել է Սանկտ֊Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի պահանջով։

Հիշեցնենք, որ Ռիմաս Տումինասը ստիպված է եղել այս տարվա փետրվարին հեռանալ Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից, այն բանից հետո, երբ ռուսական հեռուստաեթերում հրապարակվել էր մի հեռախոսազրույց, որտեղ նա արտահայտել էր ռուսական մշակույթի չեղյալ լինելու մասին մտքեր։ Հիշեցնենք Նաև, որ մայիս ամսին Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հանել էր Տումինասի անունը Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի թեկնածուների ցուցակից։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 460 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ