Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երկուսը վազում են թունելով, իսկ նրանց ընդառաջ սլանում է գնացքը․․․

06.26.2023

Գերմանիայում անցկացվող «Բեռլիներ ֆեստշպիլե» փառատոնի շրջանակներում վերջերս կայացվել է «Performing Exiles» նոր փառատոնային նախագիծը, որը ներկայացնում է ինչ֊ինչ պատճառներով վտարանդի դարձած արվեստագետներին։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «kommersant.ru»֊ին։

Հայրենիքից տարագրված արվեստագետների մեջ քիչ չեն նաև նշանավոր գործիչները։ Այս փառատոնի մասնակիցներից առաջին մեծության աստղերից է արդեն երկար ժամանակ Եվրոպայում ապրող և ստեղծագործող իրանցի ռեժիսոր Ամիր Ռեզա Քուխեսթանին։ Նա ունի իր անկախ թատերախումբը, որը լավ հայտնի է փառատոնային աշխարհում։

Բեռլինում այս թատերախումբը ցուցադրել է իր «Կույր վազորդը» նոր բեմադրությունը, որը Իրանից փախչելու մտադրություն ունեցող մի ամուսնական զույգի պատմություն է։ Նրանց միակ շանսը երկաթուղու բազմակիլոմետրանոց թունելով վազելն է գիշերվա այն ժամին, երբ գնացքների երթևեկությունը որոշ ժամանակով ընդմիջվում է։ Իրենց ծրագիրն իրականացնելու համար նրանք մշտապես մարզվում են վազքի մեջ։

Սակայն քաղաքական պատճառներով կնոջը բանտարկում են։ Բայց ամուսիններով պայմանավորվում են մարզումները շարունակել։ Միևնույն ժամին կինը վազում է բանտի պարսպի ներքին հատվածի երկայնքով, իսկ ամուսինը՝ արտաքին։

Անշուտ իրական բանտում կալանավորներին այդպիսի հնարավորություն չի տրվում, սակայն Քուխեսթանին բեմադրել է ոչ թե վավերագրական պատմություն, այլ՝ բանաստեղծական դրամա։

Բեմադրությունը կարճ է։ Դրանում ակտիվորեն օգտագործվում է տեսապրոեկցա։ Դատարկ բեմում միայն դերասաններն են, անտեսանելի տեսախցիկ և էկրաններ։ Կարճ ռեպլիկներ, դադարներ, մթության միջից քաղված արտահայտիչ անշարժ դեմքեր, երկրաչափական հետագծով շարժումներ և «երկրաչափորեն» մոնտաժված տեսաշար։

Բեմադրությունը պարսկերեն լեզվով է։ Դա ընդգծում է, գուցե և ստեղծում է շատ զուսպ, բաց էմոցիաներից զերծ սյուժեով դրամատիզմ։ Ինչ֊որ պահի իրականությունն աղավաղվում է, ծնվում է հարց նրանք իրո՞ք վազում են, թե դա օտար երազներ են։

Դա դառնում է անհասկանալի։

Եվ միայն ֆինալը կասկած չի թողնում այս սյուժեի ողբերգական ավարտի մասին՝ երկուսը վազում են թունելով, իսկ նրանց ընդառաջ սլանում է առավոտյան գնացքը․․․





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 208 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ