Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այսօր կկայանա կոմպոզիտորի միակ ռոմանտիկական-ֆանտաստիկական օպերայի պրեմիերան

11.11.2015


Այսօր, նոյեմբերի 11-ին, ռուս մեծ կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու ծննդավայր Կլին քաղաքում, նրա տուն-թանգարանում կկայանա «Ունդինա» վերականգնված օպերայի համաշխարհային պրեմիերան:

««Ուդինա» օպերան կոմպոզիտորի ստեղծագործության մեջ միանգամայն հատուկ դեպք է: Կոմպոզիտորի կենդանության օրոք այս օպերան այդպես էլ չի կատարվել, բայց երաժշտության մեծ մասը լայն հանրությանը հայտնի է:

Հիասթափված «Ունդինայի» բեմական ճակատագրից, կոմպոզիտորը դրա առանձին հատվածներն օգտագործել է իր մյուս ստեղծագործություններում»,- պատմել է օպերայի մասին Չայկովսկու տուն-թանգարանի առաջատար գիտաշխատող Պոլինա Վայդմանը:

Նա նաև ասել է, որ այս օպերան կոմպոզիտորը գրել է առանց պատվերի, սեփական հետաքրքրություններից ելնելով:

Օպերան գրվել է Ֆրիդրիխ դե լա Մոտտ Ֆուկեի գրական ստեղծագործության մոտիվներով: Այդ ֆանտաստիկ երկը Չայկովսկուն ծանոթ է եղել մանկությունից: Գրքի 1838թ.-ի հրատարակության օրինակն այժմ պահվում է կոմպոզիտորի տուն-թանգարանում:

Վայդմանը նշել է, որ «Ուդինան» կոմպոզիտորի միակ ռոմանտիկական-ֆանտաստիկական օպերան է: Դրա վերականգնված տարբերակը, սակայն, դժվար է ասել, թե որքան է նույնական Չայկովսկու ստեղծած բնօրինակին: Սակայն վերականգնման ընթացքում մասնագետները բացառապես առաջնորդվել են վավերագրերով:

«Այս օպերայում ի հայտ են գալիս Չայկովսկու ստեղծագործության բազմաթիվ գեղեցիկ կողմերը, որոնց մենք ծանոթ ենք: Մենք լսում ենք «Կարապի լիճը» և «Երկրորդ սիմֆոնիան»: Այս օպերան բացում է Չայկովսկու հոգին»,- ասել է բեմադրության նվագավարը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Ֆեդոսեևը:
    Դիտվել է 800 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ