Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռոզենկրացը և Գիլդենշթերնը կկարողանան Վիթենբերգ ժամանել թռչող ափսեով

04.10.2018

Երբևէ հնարավոր չէ իմանալ, թե ինչով կզարմացնի նոր թատերական բեմադրությունը. փորձարարական ձայն, տեսագրված մեծամաշտաբ պատկերաշար, բեմ-տրանսֆորմեր, շարժումներին հետևելու տեխնոլոգիա, ներկայացման հեռարձակում թվային տեխնալոգիաների կիրառմամբ՝ օն-լայն ռեժիմում իրադարձությունների վրա հանդիսատեսի ազդեցություն և այլն: Այդ մասին «teatral-online.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Շատ քննադատներ նոր ձևը անվանում են «տեխնադրամա», իսկ հրատապ տեխնալոգիական գործիքները դյուրությամբ հնարավորություն են տալիս ստեղծել «խառն իրականություն» (անգլերեն «mixed reality» արտահայտության թարգմանություն, որը նշանակում է վիրտուալ և համալրված իրականությունների միավորում), որտեղ թվային և ֆիզիկական օբյեկտները գոյակցում և համագործակցում են ներկա ժամանակում:

Վերջին 20 տարիներին ինովացիաները և արվեստագետների հարաբերությունները զարգացել են սլացիկ, թեև միշտ չէ, որ հարթ ընթացք են ունեցել: Չափից դուրս վստահությունը տեխնիկային, հաճախ, ձախողման է հասցրել նույնիսկ ամենափորձառու ռեժիսորներին: Այսպես, 1996թ.-ին կայացել է Ռոբեր Լեպաժի «Էլսինոր» ներկայացումը (Մոնոներկայացում՝ ըստ շեքսպիրյան «Համլետի»), որով տրվում էր Էդինբուրգի հայտնի թատերական փառատոնի հոբելյանական՝ 50-րդ ստուգատեսը:

Էլսինոր ամրոցի համար, կանադական մենաներկայացման մեջ, դեկորացիաները համակարգիչներ էին, նեոնային վահանակ և թռչող ափսե, որով Ռոզենկրացը և Գիլդենշթերնը ժամանում են Վիթենբերգ: Բայց կատարվեց չնախատեսվածը, բանվորները, պարզապես, դեկորացիաները չէին կարողանում մտցնել ներկայացման ցուցադրավայր՝ Արքայական թատրոն: Այս նույն փառատոնի բացմանը, այս անգամ 2006թ.-ին, գերմանացի հայտնի ռեժիսոր Փեթեր Շթայնի բեմադրած Շեքսպիրի «Թրոիլը և Քրեսսիդան» ողբերգության ցուցադրության ժամանակ կոտրվեց այն մեքենան, որը հղկված և բրոնզափայլ ունեցող պատը դարձնում էր որոշակի թեքությամբ մարտադաշտ: Դրա հետևանքով հանդիսատեսները բեմադրության երկրորդ տեսարանը կարողացան դիտել միայն հաջորդ օրը....

Մի այնպիսի բարդ բեմական արվեստում, ինչպիսին է օպերան, մասշտաբային նախագծերի նախապատրաստությունը պահանջում է ծայրահեղ ճշգրտություն և ներկայացման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող բոլոր ծառայությունների պրոֆեսիոնալիզմ:

Անցած տարի իսկական սենսացիա դարձավ «Festval d՝automne a Paris» արթ-ֆորումի և բեռլինյան «Stage|Set|Scenery» ցուցահանդեսի ժամանակ 3D ձևաչափով ցուցադրություն ապահովող սարքավորման ծրագրային համալիրը, որը 6 տարվա ընթացքում ստեղծվել և ներդրվել է Ռուսաստանի Մեծ թատրոնում:

Համալիրը կազմված է սերվերից և ծրագրային ապահովումից (որը հատուկ Մեծ թատրոնի համար վերջնականապես մշակվել է գերմանական «Lightconverse» ընկերությունում):

Այսօր, մեկ տարվա ընթացքում Ռուսաստանի Մեծ թատրոնում կարող է բեմադրվել 8 նոր ներկայացում, որոնք աչքի են ընկնում մասշտաբայնությամբ և բեմադրության ձևավորման բարդությամբ: Փորձերի համար բեմական ժամանակը, սակայն, միշտ չէր, որ բավարարում էր: Մի ժամանակ դեկորացիաները մոնտաժելու համար տրվում էր 20 օր, իսկ նոր սարքավորումը հիմա հնարավորություն է տալիս գործն անել 10, հաճախ նաև՝ 5 օրում: Համալիրի շնորհիվ տնտեսվում է ժամանակը, ուժերը և միջոցները: Դրա օգնությամբ հնարավոր է դարձել կատարել վիրտուալ ստուգողական փորձ (պրոգոն), և շատ այլ բաների հետ որոշել, թե, արդյոք, չե՞ն պատահի չնախատեսված իրավիճակներ դեկորացիաների մեջ:

Համալիրը նկարիչին և ռեժիսորին հնարավորություն է տալիս տեսնել իրականությանը առավելագույնս մոտ բեմ և դրա ինժեներական մոդելը, հաշվարկել լույսի հետ համատեղ աշխատանքը, բեմի մեխանիկան, տեսագրությունները, լուսային և ձայնային սարքավորումները տեղադրել առավել օպտիմալ ձևով, ձայնագրել պարտիտուրան կառավարման վահանակում և սա դեռ սարքի ֆունկցիաների վերջնական հնարավորության թվարկումը չէ ...

Ինովացիոն համալիրին տարբեր ռեժիսորներ տարբեր կերպ են մոտենում: Ոմանք շարունակում են իրենց աշխատանքը կատարել հին մեթոդներով, իսկ ոմանց մեջ էլ այն մեծ հիացմունք է առաջացնում:

Ավելացնենք, որ որոշ օտարերկրա փորձագետներ Մեծ թատրոնի Պատմական և Նոր բեմահարթակներում աշխատելու համար հարմարեցված սարքը համարում են ժամանակից առաջ անցած և սովորում են այս փորձը:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Դիտվել է 833 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ