Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ինչպես թիթեռնիկը, թռչում է դեպի կրակը

10.11.2014

Նախօրեին, հոկտեմբերի 10-ին Մոսկվայի Պուշկինի անվան դրաատիկական թատրոնում ծագումով բելգիացի ռեժիսոր Լյուկ Պերսևալը «Ստանիսլավսկու սեզոն» փառատոնի շրջանակներում ներկայացրեց Չեխովի «Պլատոնով» պիեսի սեփական բեմականացված տարբերակը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА Новости»-ին:

«Պլատոնովը» Չեխովի առաջին պիեսն է: Գլխավոր հերոսը գավառական մի ուսուցիչ է, ով փորձում է գիտակցել կյանքում իր տեղը: Նրան անվանում են «յուրօրինակ», «փչացած մարդ», իսկ ինքն իր մասին ասում է հետևյալը. «Ես թուլություն եմ, սարսափելի թուլություն»: Յուրաքանչյուր գարուն գեներալի այրի Աննա Պետրովնան հավաքում է բարեկամներին՝ նշելու ձմռան ամիսների ավարտը, որոնք նանք անցկացրել են միմյանցից հեռու: Եվ ամեն անգամ Պլատոնովը, իր չափից դուրս բռնկուն զգացմունքայնությամբ, ստի նկատմամբ ունեցած խորշանքով ու պատրանքներ ցրելու ցանկությաբ լարվածություն է առաջացնում այդ շրջապատում:

Լյուկ Պերսևալը, ով հայտնի է դասականների իր գերժամանակակից մեկնաբանություններով, հատուկ կապվածություն ունի ռուսական այդ շրջանի գրականության և հատկապես Չեխովի հետ: Նրա խաղացանկում արդեն տեղ են գտել գրողի այնպիսի գործեր, ինչպիսիք են «Ճայը», «Քեռի Վանյան», «Իվանովը», «Բալենու այգին»:

Ինձ ամենից շատ գրավում է Չեխովյան այն հեգնանքը և թեթևությունը, որով նա ցույց է տալիս մարդու անկումը, նրա միայնակությունը, նրա ձգտումը անհասանելի կատարելությանը: Այդ մշտական ձգտումն էլ սպանում է Պլատոնովին, ով, ինչպես թիթեռնիկը, թռչում է դեպի կրակը: Ողբերգության և հեգնանքի համադրությունը հենց այն է, ինչը գրավում է: Դա այն է, ինչի համար ամբողջ աշխարհում, մինչև այսօր, բեմադրում են Չեխովին և նրա նկատմամբ հետաքրքրությունը չի կորչում»,- ասել է Պերսևալը:

«Պլատոնով» պիեսին ռեժիսորն անդրադառնում է երկրորդ անգամ: Առաջին անգամ նա այդ գործը բեմադրել է «Shaubuhne» թատրոնում՝ 2006 թ.-ին, իսկ 2013թ.-ին կրկին անդրադարձել է դրան բելգիական «NTGent» թատրոնում:

«Իմ «Պլատոնովի» առաջին բեմադրության մեջ ես ձգտել եմ հնարավորինս մոտ լինել բնօրինակին, իսկ ներկայացումը տևում էր 4 ժամ: Այժմ բացարձակապես նոր տարբերակ է, որը տևում է մեկ ու կես ժամից մի փոքր ավելի: Այժմյան իմ «Պլատոնովը», որը ներկայացնելու եմ Մոսկվայում, ամենաարմատականն է այն ամենի մեջ, ինչ ես արել եմ Չեխովի հետ: Սա չեխովյան դրամատուրգիան իմաստավորելու ուղղությամբ իմ համար նոր քայլ է»,- նշել է Պերսևալը:

Ներկայացման մեջ արծարծվող բազմաթիվ թեմաներից ռեժիսորը հատկապես ընդգծում է երկուսը:

«Առաջին թեման անհայրությունն է, երբ հայրը բացակայում է, երբ սարսափելի ժառանգությունը՝ ալկոհոլիզմը փոխանցվում է որդուն, ով անզոր է դրա դեմ պայքար մղելու: Իսկ երկրորդ թեման, որով ես հատուկ զբաղվել եմ, կանայք են, որոնք ներկայացնում են սիրո տարբեր ձևերը. Առաջինն անմեղ, հավատարիմ, անմատչելի, անհամ և դրանք բոլորը մնացել են չկատարված: Սերը փոփոխական է՝ սկզբում երազանքներ, հետո՝ հիասթափություններ»,- ընդգծել է ռեժիսորը:

Մոսկվայից հետո, ուր Պերսևալը ժամանել է մեկ օրով, նա կմեկնի Համբուրգ, որտեղ արդեն 5 ամիս է ինչ աշխատում է Էմիլ Զոլայի եռապատման վրա: Ռեժիսորը ցանկանում է շարունակել համագործակցությունը Սանկտ-Պետերբուրգի «Բալթիական տուն» թատրոնի հետ, որտեղ առաջին անգամ ռուսաստանցի դերասանների հետ բեմադրել է Շեքսպիրի «Մաքբեթը:
Ռեժիսորը խոստովանել է, որ որպես թատերական երկիր Ռուսաստանն իր համար շատ կարևոր է և թանկ:

Թատրոնի ռեժիսոր և դերասան Լյուկ Պերսևալը «Thalia» թատրոնի գլխավոր ռեժիսորն է: Ստանիսլավսկու անվան մրցանակի դափնեկիր է: Ավարտել է Անտվերպենի Թագավորական ակադեմիան: 1998 -2005 թթ. եղել է Բելգիայի «Het Toneelhuis» թատրոնի տնօրենը: 2005-2009թթ. աշխատել է «Shaubuhne» թատրոնում, որպեսի հաստիքային ռեժիսոր: Հանս Ֆալլադայի «Յուրաքանչյուրը մահանում է միայնակ» վեպի հիման վրա նրա ստեղծած բեմադրությունը Գերմանիայում 2013թ.-ին ճանաչվել է «Տարվա ներկայացում»:
    Դիտվել է 942 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ