Մայրաքաղաքային խոշոր թատրոնները դեմքով շրջվում են դեպի գավառներ10.11.2013
Ռուսաստանի մշակույթի նախարարությունը մոտ 300 մլն ռուբլի (մոտ 3 մլրդ 700 մլն դրամ) է հատկացրել երկրի տարածաշրջաններում խոշորագույն թատրոնների հյուրախաղերը կազմակերպելու և անցկացնելու համար, հաղորդում է «teatral-online.ru»-ն:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ, թեև, զանգվածային ժողովրդայնություն են ստսցել թատերախաղերի օն-լայն տրանսլացիաների դիտումները, սակայն Մոսկվայից ու Պետերբուրգից հեռու գտնվող տարածաշրջանների բնակիչները նույնպես ցանկանում են անմիջականորեն, ուղղակի շփումների մեջ մտնել ժամանակակից թատերական արվեստի ու դերասանների հետ:
Մշակույթի ոլորտի պաշտոնյաններն այն եզրակացության են եկել, որ կարևոր է հավասարացնել գավառային և մայրաքաղաքային հանդիսատեսների ոչ միայն առևտրային բնույթի, այլև իսկական մշակույթի տիրույթում գտնվող ներկայացումներ դիտելու հնարավորությունները:
Հյուրախաղերի գրաֆիկը կազմվել է Ռուսաստանի հսկայական տարածքը առավելագույնս ընդգրկելու միտումով:
Նշենք, որ այս ֆինանսավորումը հնարավոր է դարձել ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկու և այդ երկրի թատերական գործիչների միության քարտուղարության միջև կայացած բանակցությունների և քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության շնորհիվ: