Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վահրամ Փափազյան՝ 126

01.06.2014


Այսօր լրանում է հայ բեմի մեծագույն վարպետ Վահրամ Փափազյանի 126-ամյակը:

Վահրամ Փափազյանի ծննդավայրը Կ.Պոլիսն է: Նա սովորել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում, ապա՝ Միլանի գեղարվեստի ակադեմիայում:


Առաջին անգամ բեմ է բարձրացել 1904 թ-ին՝ Կոստանդնուպոլսում` Քինի դերով (Ալեքսանդր Դյումա-հոր «Քին կամ Հանճար և անառակություն»):

Փափազյանի մասնագիտական կարողությունների ձևավորման մեջ հատկապես կարևորագույն շրջանը սկսվում է Եվրոպայում, որտեղ նա նախ սովորում է Վենետիկի հայկական քոլեջում (1905-1907), ապա Միլանի Գեղարվեստի ակադեմիայում (1908-1911):

Իտալիայում գտնվելու տարիներին Վահրամ Փափազյանը ծանոթացել և մոտիկ շփումներ է ունեցել եվրոպական թատերական արվեստի շատ նշանավոր գործիչների հետ: Նրանցից շատերը, մասնավորապես բեմարվեստի հռչակավոր այնպիսի վարպետներ, ինչպիսիք են Էլեոնորա Դուզեն և Սառա Բեռնարը եղել են նաև նրա խաղընկերները:

Վահրամ Փափազյանը համարվում է շեքսպիրյան հերոսներին վերամարմնավորող հզոր ներկայացուցիչներից մեկը համաշխարհային բեմարվեստում: Հատկանշական է, որ մի շարք օտար լեզուների տիրապետող հայ արտիստի շեքսպիրապատմամբ, իրենց իսկ մայրենի լեզվով, հիացել են նաև եվրոպական հանդիսատեսները:

Վահրամ Փափազյանը աշխատել է Բաքվի ու Թիֆլիսի հայկական թատրոններում: Նա նաև ելույթներ է ունեցել Ռուսաստանում, հայտնի են նրա խաղերը «Օթելլո» և «Լիր արքա» ներկայացումներում:

Հայ թատրոնի պատմության մեջ Փափազյանը համարվում է Պետրոս Ադամյանի արժանավոր հետևորդը:

1954 թվականից մեծ արտիստը հաստատվել է Երևանում և աշխատել Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում:

Մահացել է 1968 թվականի հունիսի 5-ին Լենինգրադում, հուղարկավորվել է Երևանի Կոմիտասի անվան այգու Պանթեոնում՝ հայ մշակույթի շատ այլ գործիչների շիրիմների հարևանությամբ:
    Դիտվել է 1164 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ