Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վախճանվել է հայ թատրոնի ավագագույն արտիստուհի Սերիկ Շեկոյանը

Կյանքի 91-րդ տարում Թբիլիսիում վախճանվել է հայ թատրոնի ավագագույն արտիստուհիներից մեկը՝ Սերիկ Շեկոյանը: Այդ մասին Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը:

Սերիկ Շեկոյանը 20-րդ դարի երկրորդ կեսի այն հզոր դերասանուհիներից մեկն է ում անունը հիշատակվում է հայ թատերական արվեստի այնպիսի ներկայացուցիչների կողքին, ինչպիսիք են՝ Մետաքսյա Սիմոնյանը, Վարդուհի Վարդերեսյանը, Ժաննա Թովմասյանը, Լենա Փաշինյանը, Էմմա Ստեփանյանը և այլք:

Սերիկ Շեկոյանը ծնվել է 1924թ. հոկտեմբերի 27-ին, Թիֆլիսում: 1945թ. ավարտել է Թբիլիսիի կինոստուդիայի դերասանական ստուդիան: 1945-ից աշխատել է Թբիլիսիի պետական հայկական թատրոնում` որպես դերասանուհի: Մի կարճ շրջան իր ստեղծագործական կենսագրությունը հյուսել է Ալավերդու պետական թատրոնում, ապա նորից վերադարձել Թբիլիսի:

Բազմաժանր դերասանուհի էր Սերիկ Շեկոյանը, որի բեմական շատ կերպավորումներ աչքի էին ընկնում խոր դրամատիզմով, ընդգծված ինտելեկտուալիզմով:  Նա հանդես է եկել բնութագրական և դրամատիկական այնպիսի դերերով, որոնք հայ թատրոնի դիմասրահը հարստացրել են ՝ պայքարող, ուժեղ, կամային հատկանիշնոերով օժտված կնոջ մի նոր նախատիպով:

Սերիկ Շեկոյանը 1962թ.-ին արժանացել է Խորհրդային Հայաստանի վաստակավոր, իսկ 1983 թ.-ին Խորհրդային Վրաստանի ժողովրդական արտիստուհու կոչման: Նշանավոր դերասանուհին հանդես է եկել տասնյակ դեերերով, որոնցից հիշատակելի են, օրինակ, Սոնան` Շիրվանզադեի «Չար ոգի», Աշխենը` ըստ Րաֆֆու «Սամվել» վեպի, Մարթան` Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում», Սալոմեն` Սունդուկյանի «էլի մեկ զոհ», Ֆիլումենան` դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո», Դեզդեմոնան՝ Վ. Շեքսպիրի «Օթելլո» պիեսներում և այլն:

Սերիկ Շեկոյանը մինչև կյանքի վերջին օրերը մնացել է որպես Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան թատերախմբի լիիրավ անդամ և իր հարուստ փորձն ու գիտելիքները փոխանցել է այդ մշակութային օջախի դրամատիկական ստուդիայի սաներին:

Արտիստուհին կհուղարկավորվի Թբիլիսիի Խոջիվանքի հայոց գերեզմանատանը, ուր հայոց մեծերի՝ Րաֆֆու, Գաբրիել Սունդուկյանի, Հովհաննես Թումանյանի կողքին հանգչում է նաև նրա ամուսնու՝ Վրաստանի ժողովրդական արտիստ Արտեմ Լուսինյանի շիրիմը:
    Դիտվել է 896 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ