Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կլիշեների դանդալոշ հաջորդականություն Փարիզի հայտնի թատրոնում

02.14.2024


Փարիզի Բաստիլ օպերայի խաղացանկը համալրվել է նոր բեմադրությամբ։ Ռեժիսոր Փիթեր Սելլարսը հանդիսատեսի դատին է հանձնել Բելինիի «Բեաթրիս դի Թենդա» քիչ հայտնի օպերան, որը կոմպոզիտորը գրել է «Նորմայի» և «Պուրիտանների» արանքում։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « newsinfrance.com»֊ին։

33 տարեկանում մահացած Վինչենցո Բելինիին իր այս ստեղծագործությունը մեծ անհանգստություններ է պատճառել հատկապես լիբրետոյի պատճառով։ Այնտեղ շատ դրամատիկական տարրեր ճշգրիտ չեն։ Դա առավել ցավալի իրողության է վերածվում, եթե հաշվի առնենք, որ այդ համապատկերում ստեղծագործության մեջ կան նուրբ հոգեբանական դիմանկարներ և հիշողություններ այնպիսի տվայտանքների մասին, որոնք կարող են հետաքրքիր լինել նաև մեր օրերի ռեժիսորներին։

Ակնհայտ է, որ Փիթեր Սելլարսը անկեղծ սիրահարված է Բելինիի այս ստեղծագործությանը։ Ըստ որոշ քննադատների, հենց այդ հանգամանքն էլ Փարիզի հայտնի օպերային թատրոնի խաղացանկում (ստեղծումից 191 տարի անց) դրա ընդգրկման հիմնական արդարացումն է։ Իսկ շատերն էլ զարմացած են, թե ինչպե՞ս կարող է Սելլարսի պես նշանավոր արվեստագետը, քչերից մեկը, որի մասին կարելի է ասել․ «Մինչև նա և նրանից հետո» և որի անունը 30 տարի առաջ դարձել է հայտնագործությունների առատության և զգացմունքների բազմազանության խորհրդանիշ, կստեղծի այսքան պարզունակ, պայմանական և անշարժ բեմադրություն, կլիշեների դանդալոշ հաջորդականություն։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 74 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ