Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բեմադրություն մի քանի սերունդ դերասանների ու հանդիսատեսների համար

02.23.2022

Այսօր, փետրվարի 23֊ին, Սանկտ֊Պետերբուրգի Ալեքսանդր Բրյանցևի անվան պատանի հանդիսատեսի թատրոնի մոտ, որը համարվում է Ռուսաստանի մանկական թատրոններից ամենահայտնին, համանուն բեմադրության 100֊ամյակի պատվին բացվել է հայտնի հեքիաթային հերոսի՝ Կուզիկ Քուռիկի արձանը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելոբ «ՏԱՍՍ»֊ին։

«Կուզիկ Քուռիկը» մեր պատանի հանդիսատեսի թատրոնի «Ճայն» է։ Այն մի բեմադրություն է, որը միշտ մեզ հետ է»,֊ նշել է թատրոնի վետերան֊արտիստուհի Իրինա Սոկոլովան՝ ընդգծելով, որ այն ընդհանրական է մի քանի սերունդ դերասանների ու հանդիսատեսների համար և պահանջարկված ու հրատապ է նաև այսօր։

Քանդակի հեղինակը Բարության միջազգային ակադեմիայի հիմնադիր, քանդակագործ Գրիգորի Պոտոցկին է։

«Կուզիկ Քուռիկը» մեկդարյա կյանք ունեցող բեմադրություն է։ Այն միայն 7 անգամ վերականգնվել է, իսկ առաջին անգամ ցուցադրվել է 1922թ․֊ի փետրվարի 23֊ին՝ թատրոնի բացման առաջին օրը։

Այս բեմադրության ներկա ցուցադրություններում չեն կիրառվում ժամանակակից տեխնալոգիաներ կամ այլ միջոցներ, սակայն բոլոր հասակների հանդիսատեսները այն դիտում են մեծ սիրով։ Այստեղ, ինչպես նշում են թատրոնում, մարդկանց գրավում է ներկայացման պարզությունը, բարիությունը ազգային ժողովրդական հեքիաթի կոլորիտը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 457 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ