Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գերմանիայի Կառլսռուհե քաղաքում կփորձեն բացահայտել հայի կենսունակության բանաձևը (Below see English verse of interview) In German city Karlsruhe will try to identify the formula of viability of Armenians

11.04.2015

( Below, after Armenian text, see English verse of interview.)


Գերմանիայի Կառլսռուհե քաղաքում նոյեմբերի 21- 30-ին կկայանա Հայաստանի պատմությանն ու ներկային անդրադարձող «Vergissmeinnicht» («Անմոռուկ») խորագրով արվեստի մեծ փառատոն: Այդ առթիվ «ԹԱԳԼՈՒՐ»-ի աշխատակիցը զրուցել է այդ միջոցառման գեղարվեստական ղեկավար Քրիստիան Պապկեի հետ:

Թղթ. – Կարո՞ղ եք համառոտ ներկայացնել Կառլսռուհեի փառատոնը, ե՞րբ է այն ստեղծվել, ու՞մ կողմից և ինչու՞:
Ք. Պապկե - Այս տարվա սկզբին Կառլսռուհեի պետական թատրոնի գլխավոր տնօերն Փիթեր Սփուհլերը և թատրոնի հարցերով դեպարտամենտի ղեկավար Յան Լինդերսը որոշեցին Կառլսռուհեի պետական թատրոնում կազմակերպել «Անմոռուկ» փառատոնը: Դրա առիթը հայ ժողովրդի նկատմամբ գործադրված ցեղասպանության 100 ամյակն էր: Այս սոսկալի տխուր և կարևոր իրադարձությունը ուղենիշ է այն հիշելու և ճանաչելու համար: Գերմանիայում ցեղասպանության մասին մինչև այժմ դեռ շատ քիչ տեղեկատվություն է շրջանառության մեջ գտնվում, թեև, մանավանդ, Գերմանիան, ինքնին, 1-ին համաշխարհային պատերազմում, որպես Օսմանյան կայսրության դաշնակից, որոշակի դերակատարություն ունի այդ դեպքերի մեջ:
Այսօր մենք գիտենք, որ գերմանացի պաշտոնյաները, ովքեր այդ ժամանակ ապրում էին Օսմանյան կայսրությունում, տեղեկացրել են կառավարությանը: Ցավոք սրտի, տեղահանությունների, զանգվածային կոտորածների, սպանությունների մասին փոխանցված զեկուցումներն անտեսվել են, քանի որ 1-ին համաշխարհային պատերազմի քաոսի մեջ Գերմանիային առավել շատ անհրաժեշտ է եղել Թուրքիայի օգնությունը և այստեղ վախեցել են այդ հնարավորության կորստի համար:
Այսօր, 100 տարի անց, այդ թեման դեռ չի բացվել և հանգամանորեն չի քննարկվել Գերմանիայում: Շատ մարդիկ չգիտեն այդ մասին: Գերմնիան չի ժխտում այդ պատասխանատվությունը և մեր օրերում ակտիվորեն օժանդակում է այդ հարցի հետազոտմանը, հետևում դրա հետ կապված առկա արտացոլքերին ու հակադրություններին:
Կառլսռուհեի պետական թատրոնը ցանկանում է բարձրացնել այս թեման փառատոնի միջոցով, Հայաստանի պատմության միջոցով կրթել մարդկանց և ներկայացնել տեղի ունեցածը և այն, ինչ կատարվում է այսօր:
Փիթերը և Յանը գիտեին շուրջ մեկ տասնամյակի ընթացքում իմ կողմից արդեն իրականացված այսպիսի նախագծերի մասին և, ահա, նրանք խնդրեցին ինձ կազմակերպել այս միջազգային փառատոնը:

Թղթ. - Ի՞նչ նպատակներ է հետապնդում փառատոնը:
Ք. Պապկե – Մեր փառատոնը նպատակ ունի իր լսարանին հնարավորություն ընձեռել ավելի շատ բան իմանալ ցեղասպանության մասին: Ի՞նչ է պատահել, ե՞րբ, որտե՞ղ և, որ ամենակարևորն է, ինչու՞:
Երբ մենք սովորում ենք երևույթների զարգացման պատմությունը, դրանից հետո կարող ենք նաև հասկանալ, ինչպե՞ս դրանք կանխել կամ դարձնել անհնար: Մենք շատ ուրախ ենք, որ հնարավորություն ունենք հրավիրել շատ հայտնի փորձագետների, թե Գերմանիայից և թե Հայաստանից, ովքեր մեզ կփոխանցեն իրենց փորձառությունը և գիտելիքները: Կքննարկվեն բազմազան թեմաներ, օրինակ, ինչպե՞ս են կարողացել եղեռն վերապրածները շարունակել ապրել այն ահավոր դեպքերից ու իրենց ընտանիքներին բաժին հասած արհավիրքից հետո, ի՞նչ են նրանք զգացել... Կամ ի՞նչ է իրականում կատարվել Գերմանիայի հետ, ինչու՞ այն չի միջամտել և ի՞նչ է դա նշանակում,, երբ մի ժողովուրդ ինչպես և նրա մշակույթը, կրոնը, պատմությունը, նրա ողջ ինքնությունը ոչնչացվում է: Կառլսռուհեի պետական թատրոնը նոյեմբերին կներկայացնի «Մուսա Լեռան 40 օրը» հայտնի վեպը՝ Ֆերդինանդ Բրուկների հիանալի բեմադրությամբ:
Միաժամանակ մենք ցանկանում ենք ներկայացնել նաև այսօրվա Հայաստանը: Այդ նպատակով մենք հրավիրել ենք արվեստի տարբեր ավանդներ ներկայացնող բազմաթիվ երիտասարդ հայ արտիստների: Մենք կհյուրընկալենք պարողների, բանաստեղծի, դրամատուրգի, պերֆորմենսի ներկայացուցչի, ովքեր Երևանից կժամանեն և գերմանական լսարանին կներկայանան իրենց արվեստով:
Մենք նաև համագործակցում ենք կինոյի ոլորտում, որի արդյունքում կցուցադրենք հայկական կինոյի բազմազանությունը՝ ինչպես վավերագրական այնպես էլ՝ խաղարկային: Մենք, իրոք, շատ ուրախ ենք նրանց գործերը տեսնելու և նրանց խոսքը լսելու հնարավորության համար:

Թղթ. – Եղե՞լ է այլ թեմատիկ ընդգրկմամբ նման ձևաչափի փառատոն, թե՞ սա առաջին այսպիսի նախաձեռնությունն է Ձեր կողմից:
Պատասխան – Կառլսռուհեում կազմակերպվող այս փառատոնն իր տեսակի մեջ առաջինն է: Բայց կան բազմաթիվ այլ փառատոններ, որոնք անցկացվում են տարվա ընթացքում: Օրինակ, Հենդելին նվիրված դասական երաժշտության փառատոնը, եվրոպական մշակույթի օրերը, որոնց ընթացքում քննարկվում են համապատասխան վերջին թեմաները և շաբաթվա ընթացքում բալետին առընչվող հարցերը: Բացի այդ, Դուք գիտեք, որ պատասխանատու եմ մեկ այլ՝ «Խոսելով սահամանների մասին» միջազգային փառատոնի համար, որը գտնվում է մեկ այլ պետական թատրոնի՝ Նյուրնբերգի պետական թատրոնի իրավասության ներքո:

Թղթ. – Ինչպե՞ս եք ընտրել գրականությունը, մասնակից խմբերին և արտիստներին:
Պատասխան – Փառատոնի ապագա մասնակիցներին որոշելու համար մենք ապրիլից արդեն սկսեցինք ուսումնասիրել Հայաստանի արտիստներին, շոուները, բեմախաղերը (պերֆորմեսները) և արվեստը: Դա բավականին երկար գործընթաց էր, քանի որ Հայաստանն առաջարկի համար ունի շատ կենդանի, հետաքրքիր և որակյալ արվեստ: Մասնակիցները, ում վրա մենք ի վերջո կանգ առանք, ընտրվեցին շնորհիվ այն բանի, որ մենք գտնում ենք, որ նրանք մեծ տաղանդի տեր են, կարող են ստեղծել արվեստի գեղեցիկ ստեղծագործություններ և իրենց մեջ կրում են ինչ-որ ասելիք:
Իմ միակ առավելությունն այն էր, որ արդեն 2-3 տարվա ընթացքում ես մի քանի անգամ եղել եմ Հայաստանում. Նախ՝ առաջին անգամ հայ գրողների մասնակցությամբ դրամայի միջազգային մրցույթ կազմակերպելու նպատակով և երկրորդ՝ նկարահանելու իմ վավերագրական ֆիլմը ձեր երկրի մասին: Ահա թե ինչու ես արդեն մի փոքր գիտեմ Ձեր գեղեցիկ երկրի մասին: Բայց կրկին շեշտեմ, այդ ընտրությունը բավականին բարդ էր, քանի որ այստեղ կան բազմաթիվ մեծ արվեստագետներ:

Թղթ. – Ի՞նչ հարցի մասին չխոսվեց, որին կցանկանայիք անդրադառնալ:
Պատասխան – Ես կցանկանայի պատասխանել այն հարցին, թե ինչպիսի՞ն կուզեիք լիներ փառատոնի արդյունքը: Մենք հուսով ենք, որ Հայաստանը մեծ տպավորություն կթողնի մեր լսարանի վրա: Եվ մարդիկ կգնան իրենց տներ՝ Կովկասի այդ հիանալի, խորհրդավոր և գրավիչ երկրի մասին առավել մեծ հետաքրքրվածությամբ: Եվ, ինչպես միշտ, ես երջանիկ կլինեմ, եթե այս մեծ նախագծի միջոցով մի փոքր օգտակար լինեմ մեր մտքերում և սրտերում առկա բազմաթիվ սահմանները հաղթահարելու գործին:

In German city Karlsruhe will try to identify the formula of viability of Armenians

In German Karlsruhe city from 21 to 30 November will be held big art festival by name «Vergissmeinnicht» («Forgetmenot») devoted to Armenia . On that occasion, the correspondent of «TAGLUR» take interview from the event Artistic Head of the Festival Christian Papke.

Correspondent - Can you in short tell about history of Karlsruhe festival, when it has launched and by whom ?
Ch. Papke - In the beginning of this year the general manager and artistic director of the Badische Staatstheater Karlsruhe Peter Spuhler and senior director of the theatre division at the Badische Staatstheater Karlsruhe Jan Linders decided to organize the festival «Forgetmenot» at the State Theatre of Karlsruhe. Occasion was the centennial of the genocide on the Armenian people. This centennial is a terribly sad and very important date to remember and to recognize. In Germany still little information is in circulation about this genocide. And that even though Germany itself played a part in the events as the ally of the Ottoman Empire during the 1st World War. We know today that the German representatives, who lived in the Ottoman Empire at that time, informed our government at that time. Reports about the deportations, the massacres, the killings had been passed on and ignored because in the chaos of the 1st World War Germany needed the Turkish support and did not want to risk a break.
Today, 100 years later, this topic is still not openly and vividly discussed in Germany. Many people do not know about it. Germany is not denying its responsibility and nowadays actively supports research, reflection and confrontation with this issue. The State Theatre Karlsruhe wanted to elevate this topic with a festival about the history of Armenia to educate people about what happened … and also about what is going on today.
Peter and Jan knew me already from similar projects that I am organizing since more than a decade, so they asked me to organize this International festival.

Correspondent - What aims it has chosen for himself?
Ch. Papke - The aim of our festival is to give our audience the chance to learn more about the genocide. What happened, when, where and most importantly why? It is when we learn about the development of things that we can also understand how to prevent them or make them impossible. We are very happy that we have been able to invite many renowned experts from both Armenia and Germany who will give us insight into their research and knowledge. Many different topics will be discussed, i.e. how the survivors of the genocide managed to live on, what happened to their families, what they experienced, what actually happened with Germany and why it didn´t intervene and what it means, when a whole nation is being destroyed, its people as well as its culture, history, religion … the whole identity of a people. Also the State Theatre Karlsruhe itself is presenting a wonderful stage adaptation of the famous book “The 40 days of Musa Dagh” by Ferdinand Bruckner this November.
At the same time we want to elevate the Armenia of today. To do this we have invited a variety of young artist from different artistic backgrounds. We have dancers, a poet, a playwright and a performance artist who will fly in directly from Yerevan to present their great art to the German audience. And we also have a cooperation with a cinema where we will be able to show a variety of Armenian films, both documentaries and features. We are really excited to see their performances and hear what they have to say!

Correspondent - Has been another thematic festival on this format or it is first in your event?
Ch. Papke - This festival is the first one of its kind that we organize and present in Karlsruhe. But there are many other festivals which run troughout the year: For example a festival for the classical music of the compositor Händel, the European Culture Days, where relevant recent topics are being discussed and a ballett week. (And you know that me personally, I am also responsible for another International festival, Talking About Borders, run by another State Theatre, the State Theatre in Nuremberg.)



Correspondent - How was chosen literatura, participant groups and artists?
Ch. Papke - We began already in April to research artists, shows, performances and art from Armenia to invite them to our festival. It was a long process because Armenia has so much vibrant, interesting and high quality art to offer. The participants we invited in the end were chosen because we believe that they possess great talent, create beautiful pieces of art and also carry with them something they want to say.
My only advantage was, that I have been since 2-3 years several times in Armenia, first to organize the International Drama Competition for all Armenian writers, but also to shoot my documentary film about your country. This is why I new your beautiful country already a bit.
But again - it was difficult to choose, because there were so many great artists!

Correspondent - What question is not said , but you want to answer ?
Ch. Papke - What would you like the result of the festival to be?
We hope to be able to give a great impression of Armenia to our audience. And that the people will go home being more interested in getting to know this wonderful, mysterious and spectacular country in the Caucasus. And as always, I would be happy to have helped to overcome a little bit those many borders in our minds and hearts with this great project.





    Դիտվել է 8520 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ