Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարը վարում էր հսկայական բեռնատար մեքենա

01.29.2014

Մոսկվայի Տրուբնոյ հրապարակում գտնվող «Ժամանակակից պիեսի թատրոնը», որը մեծ վնասներ էր կրել այնտեղ անցյալ տարվա նոյեմբերին բռնկված հրդեհի պատճառով, հանդիսավոր ձևով տեղափոխվեց Տիշինկա փողոցում գտնվող Թատերական ակումբ: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն:

Տեղափոխությունը նոր բեմահարթակ դերասանները և թատրոնի աշխատակիցները վերածեցին իսկական տոնակատարության: Սերաֆիմովիչի անվան նախկին մշակույթի տան առաջնամասը, որն այսօր վերածված է Թատերական ակումբի, զարդարվել էր այս թատերական հրապարակը նոր զբաղեցնողի՝ «Ժամանակակից պիեսի թատրոն»-ի անունը կրող մեծ գունավոր պաստառով:

Հրդեհված թատրոնի ունեցվածքն այստեղ է բերվել պետավտոտեսչության մեքենաների ուղեկցությամբ: Օրենքի պահապանները Միջին Տիշինսկի փակուղում փակել էին ողջ երթևեկությունը: Եվ երբ թատերական գույքով, ճամպրուկներով, զգեստապահարան կոճղերով, աթոռներով և այլ իրերով բեռնված հսկայական բեռնատարը, որը վարում էր թատրոնի գեղարվեստական ղեկավար Իոսիֆ Ռայխելգաուզը (իսկ նրա կողքին նստած էր թատրոնի առաջատար դերասանուհի Իրինա Ալֆյորովան), մոտեցավ ակումբի մուտքին, այնտեղ հավաքված բազմությունը սկսեց բարձր ողջունել ու ծափահարել:

«Գերազանց տեղ հասանք: Միջին Տիշինսկում ոչ մի մեքենայի չվնասեցինք, ոչ մի ճամպրուկ չկորցրեցինք: Իսկ պետավտոտեսուչները մեզ օգնեցին և մեր համար փակեցին երթևեկությունը: Նրանք անմիջապես հասկացան, որ մեզ ոչ ոք կանգնեցնել չի կարող»,- ասել է Իոսիֆ Ռայխելգաուզը:

«Իրականում, այդ մեքենայի մեջ մեր գույքի ու դեկորացիաների մնացորդային, շատ փոքր մասն էր բարձված: Բոլոր իրերը տեղափոխվել են շատ ավելի շուտ: Մեզ հարկավոր էր հանդիսատեսին ցուցադրել մեր տեղափոխությունը, չէ՞ որ մենք հրդեհի պատճառով փոխում ենք մեր հասցեն: Բայց մենք, չնայած այս ամենին, համառորեն կրկնում ենք, որ մեր տունը Նեգլինկայում է և մենք անպայման կվերադառնանք այնտեղ»,- ասել է թատրոնի տնօրեն Եկատերինա Կրետովան:

Իսկ Իրինա Ալֆյորովան էլ նշել է, որ թատրոնի նկարիչները իսկական հրաշք են գործել, այս հին շինությունը վերափոխելով հոյակապ թատերահրապարակի, որտեղ տարածություն կա, հիանալի դահլիճ, բեմն ունի մեծ «գրպաններ», ընդարձակ դիմահարդարաններ:

Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ թատրոնի սեփական շենքի վերանորոգման համար կպահանջվի 600-700 մլն ռուբլի, իսկ նոր բեմահարթակի շինարարության հետ միասին այդ ներդրման ծավալը կկազմի 1,5 մլրդ ռուբլի:

Ավելացնենք, որ վարձված բեմահարթակում թատրոնն իր առաջին ներկայացումը հանդիսատեսին հրավիրում է դիտել փետրվարի 7-ին: Այդ օրը կկայանա պրեմիերա: Կներկայացվի Վիկտոր Շենդերովիչի «Վերջին ացտեկը» պիեսի բեմադրությունը:
    Դիտվել է 1021 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ