Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բոգոմոլովը փոխառել է Հերմանիսի թատրոնի վարքականոնը

03.02.2021

Ամիսներ առաջ Մոսկվայի Մալայա Բրոննայայի վրայի թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակված Կոնստանտին Բոգոմոլովը իր Instagaram֊ի էջում հրապարակել է այդ թատրոնում աշխատանքները կազմակերպելու նոր կանոնները, որոնք նա ընդօրինակել է Ռիգայի Նոր թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալվիս Հերմանիսից։ Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»֊ը։

Նա Հերմանիսի սահմանած կանոնները գնահատել է որպես «փայլուն տեքստ», որոնք բալթյան հանրապետության հայտնի արվեստագետներից մեկը կիրառում է իր գլխավորած թատրոնում։

«Այսպես մենք կհաղթենք»,֊ գրել է համացանցի իր սոցիալական էջում Բոգոմոլովը։

Նրա թատրոնում, ըստ այդ նոր վարքականոնի ռեժիսորը մեծ տեղ է հատկացնում խոսքի ազատությանը, քաղաքական հայացքների բազմազանությանը և դերասանների ու հանդիսատեսների միջև բոլոր հավանական կոմբինացիաներով ռոմանտիկական հարաբերությունների ազատությանը։

,Մեր թատրոնում խոսքի ազատությունը թույլատրվում է առանց որևէ սահմանափակման․․․ Կարելի է սիրախաղ անել և սկսել սիրավեպեր ինչպես դերասանների, այնպես էլ հանդիսատեսների միջև, ինչպես նաև բոլոր այլ հարաբերություններով․․․ Թույլատրվում է, որ աշխատեն ամենատարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ»,֊ նշել է Բոգոմոլովը։

Նա նաև նշել է թատրոնի քաղաքական կոռեկտության անհամատեղելիության մասին։ «Եթե թատրոն է այցելում քաղաքական կոռեկտությունը, ապա թատրոնը պետք է փակել»,֊ հայտարարել է նա և ավելացրել, որ թատրոնում թույլատրվում է չամաչել սեփական քաղաքական հայացքների համար։

Կոնստանտին Բոգոմոլովը Մալայա Բրոնայայի վրա թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնին է անցել 2019թ․֊ի հունիսից։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 780 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ