Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վերջին հրաժեշտը Ալեքսանդր Գրիգորյանին

11.04.2017

Հարազատները, գործընկերներն ու հանդիսատեսները այսօր՝ նոյեմբերի 4-ին, վերջին հրաժեշտը տվեցին Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանին:

Հայաստանի ժողովրդական արտիստ, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ալեքսանդր Գրիգորյանը ծնվել է 1936թ. օգոստոսի 20-ին, Բաքվում: Ավարտել է Լենինգրադի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: 26 տարեկան հասակում դարձել է Սմոլենսկի շրջկենտրոնի թատրոնի գլխավոր ռեժիսորը: 1964թ. հրավիրվել է Հայաստան` որպես Երևանի Կոնստանտին.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոնի գլխավոր ռեժիսոր, ուր աշխատում էր, արդեն, ավելի քան 50 տարի:

Նրա անվան հետ կապված են թատրոնի լավագույն ներկայացումները` Լերմոնտովի «Դիմակահանդես», Գոգոլի «Ռևիզորը», Սուխովո-Կոբիլինի «Տարելկինի մահը», Շեքսպիրի «Մակբեթ» և այլն:

Ընդհանուր առմամբ Գրիգորյանը բեմադրել է ավելի քան 150 ներկայացում՝ Երևանում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Ռուսաստանի մի շարք այլ քաղաքներում, ինչպես նաև՝ Բուլղարիայում, Ռումինիայում, Հարավսլավիայում, Սլովակիայում, Լեհաստանում, Հունգարիայում և այլուր:

Նրա նախաձեռնությամբ 2000թ. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում առաջին անգամ բացվել է դերասանական վարպետության ռուսական կուրս: Այդ նույն թվականին Ալեքսանդր Գրիգորյանը դարձել է Ստանիսլավսկու, իսկ 2001թ.` Սմոկտունովսկու միջազգային թատերական մրցանակների դափնեկիր:

Ալեքսանդր Գրիգորյանը ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր է, պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մխիթար Հերացի» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալներով : 2007թ. նա արժանացել է նաև ՌԴ նախագահի «Բարեկամություն» շքանշանի:

Տաղանդավոր ռեժիսորին 2010թ. շնորհվել է Թատրոնի միջազգային ակադեմիայի ակադեմիկոսի, 2012թ.` Երևանի պատվավոր քաղաքացու կոչում:

Ալեքսանդր Գրիգորյանը մահացել է 2017թ. հոկտեմբերի 31-ին, 81 տարեկան հասակում: Նրա մարմինը ամփոփվեց Երևանի Քաղաքային պանթեոնում։



Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 896 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ