Մեծահասակների թատրոնն իր հարկի տակ է հրավիրում խորհրդային տիկնիկներին11.22.2013
Երևանի դրամատիկական թատրոնի «facebook»-ի էջում տեղադրվել է այսպիսի հայտարարություն. «Հարգելի հանդիսատես: «Բարձ մարդը» ներկայացումը բեմադրելու համար ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանին հարկավոր են խորհրդային ժամանակաշրջանում արտադրված տիկնիկներ: Նրանք կարող են պիտանի լինել ձևավորման համար նույնիսկ կոտրված վիճակում: Եթե ունեք այդպիսի տիկնիկներ և դրանք ձեզ այլևս հարկավոր չեն, խնդրում ենք բերեք Դրամատիկական թատրոնի տոմսարկղ /ամեն օր 12:00-ից մինչև 19:00/ և որպես շնորհակալություն, ստացեք որևէ ներկայացման հրավիրատոմս 2 անձի համար: Կանխավ շնորհակալություն:
P.S. Որպես նմուշ հրապարակում ենք այս երեք նկարները, որոնցով կարող եք առաջնորդվել»:
«taglur.am»-ի այն հարցին, թե ներկայացման ձևավորման մեջ օգտագործելու համար ինչու՞ են անհրաժեշտ հատկապես խորհրդային ժամանակաշրջանում թողարկված տիկնիկները, Գրիգոր Խաչատրյանը աաց, որ այդ ժամանակների տիկնիկները զարմանալիորեն շատ էին նման իրար և պատրաստված էին ամուր նյութերից:Դրանց առանձին մասերի օգտագործումը տեխնիկական առումով շատ անգամ ավելի արդարացված կլինի բեմադրության մեջ:
Ավելացնենք, որ «Բարձ մարդը»-ի հեղինակը Իռլանդացի դրամատուրգ Մարտին Մաքգոնախն է և նրա այդ գործն Հարավային Կովկասում առաջինը կներկայացվի երևանյան բեմահարթակում: