Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այսօր լրանում է Ագրիպինա Հակոբի Վագանովայի ծննդյան 140 ամյակը

06.26.2019


Այսօր, հունիսի 26-ին, լրանում է համաշխարհային բալետի զարգացման մեջ անուրանալի դերակատարություն ունեցած, ռուսական դասական պարի ասպարեզում մեծագույն ներդրումներ կատարած արտիստուհի, բալետմայստեր և մանկավարժ, ծագումով հայ Ագրեպինա Վագանովայի ծննդյան 140 ամյակը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Ագրիպինա Հակոբի Վագանովան համարվում է ռուսական դասական պարի տեսության հիմնադիրը: Նա 1934թ.-ին հեղինակել է «Դասական պարի հիմունքները» գիրքը, որը և համարվում է 20-րդ դարի ռուսական բալետի դպրոցի անկյունաքարային դասագիրքը: Այդ աշխատությամբ հեղինակը ներկայացրել է դասական պարի սեփական մեթոդների համակարգը, որն էլ մինչև այսօր ծառայում է որպես ժամանակակից բալետի արտիստների մասնագիտական ուսուցման հիմնական ուղեցույց:

Ագրիպինա Վագանովան սովորել է Պետերբուրգի կայսերական թատերական ուսումնարանում, որն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Մարինյան թատրոնի բալետի խմբում՝ սկզբում որպես պարուհի, ապա, մի քանի տարի անց՝ մենապարուհի:

Իր փայլուն կատարումներով նա աչքի է ընկել բազմաթիվ ներկայացումներում: Նրան անվանել են «վարիացիաների թագուհի»: Սակայն բոլորը չէ, որ միանշանակ էին ընդունում հայ պարուհու տեխնիկական վարպետությունը: Շատ քննադատներ նրան անվանում էին չափից դուրս ազատ պարող: Սակայն հետագայում հենց Վագանովայի պարային հնարքներն էին, որ առավել լայնորեն սկսեցին օգտագործել նաև այլ արտիստներ:

Ոչ պակաս հաջողությունների է հասել Վագանովան նաև մանկավարժության ոլորտում: Սկզբում նա դասավանդում էր տարբեր մասնավոր դպրոցներում և ստուդիաներում, իսկ հետո հրավիրվեց աշխատանքի Պետերբուրգի թատերական ուսումնարանում: Նրա սանուհիներից են ռուս-խորհրդային բալետի պատմության մեջ իրենց հետքը թողած այնպիսի արտիստուհիներ, ինչպիսիք են Նատալյա Կամկովան, Մարինա Սեմյոնովան, Օլգա Յորդանը, Գալինա Ուլանովան և ուրիշները:

Վագանովայի մանկավարժական համակարգը հիմնված էր պարզության և տեխնիկայի իմաստավորման, մարմնի դրվածքի խստության, ձեռքերի և ոտքերի դիրքի վրա: Հետագայում այդ տեխնիկան հայտնի դարձավ որպես «Վագանովայի համակարգ»:

Այսօր Ագրեպինա Վագանովայի անունն է կրում Սանկտ-Պետերբուրգի ռուսական բալետի ակադեմիան:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 822 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ