Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կապիտալիզմը որպես կյանքին ամրակցող թեմա՝ ըստ Մագի Մարենի

03.13.2024


Փարիզում, Դե լա Վիլ թատրոնի հարթակներից մեկը համարվող «Les Abbesses» թատրոնում կայացել է ֆրանսիական նոր պարային ալիքի երբեմնի առաջին ծիծեռնակը համարվող Մագի Մարենի «Երկու հազար քսան երեք» բեմադրության պրեմիերան։ 72֊ամյա, կենդանի լեգենդ խորեոգրաֆը վերջնականապես հրաժարվել է պարից և իրեն նվիրել քաղաքական թատրոնին։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «kommersant.ru․֊ին։

Առաջնաբեմում խուլ պատ է, որի յուրաքանչյուր աղյուս ներկայացնում է փող և իշխանություն ունեցած կամ ունեցող մի հայտնի անուն։ Աղյուսների վրա այդ անունները կարդալու համար սրահում որոշ ժամանակ մեռյալ լռություն է տիրում։ Մեկ֊երկու րոպե անց պատը փլվում է՝ ցնցելով ողջ հանդիսասրահն ու հանդիսատեսներին։

«Երկու հազար քսան երեք»֊ում Մագի Մարենին շարունակում է իր քաղաքական հեղափոխական ուղղությունը։

Բուրժուական աշխարհին դիմազերծող առաջին մասը Մարենը թողարկել է դեռ հինգ տարի առաջ։ Այնտեղ նա քննադատում է սպառողական հասարակությանը և «ոսկե հարյուրակ»֊ին, որը կանգնած է այդ հասարակության թիկունքում։

Այս անգամ Մագի Մարենի ընտրել է կապիտալիզմը կյանքին ամրակցող մեկ այլ թեմա ՝ մեդիան և կրկին այն միլիարդատեր֊«առաջնորդներին», որոնք մանիպուլիացնում են մարդկանց և հասարակությունները։

Պատը փլվում է։ Ավերակների վրա շուրջպար են բռնում երիտասարդ մարդիկ։ Բայց դա երկար չի տևում։ Նրանք ուրախանլու ժամանակ չունեն։ Քլունգներով ու լապտերներով զինված, նրանք սկսում են անվանակիր աղյուսները շարել ու դասավորել միմյանց վրա այնպես, որ հանդիսատեսի առաջ ամբողջանում և ավարտուն են դառնում սև մարմարե սալերով կառուցված գերեզմանոցի տեսքով։

Ինչպես և Մարենի «Երկու հազար տասնյոթ»֊ում, այստեղ ևս բեմադրության կարևոր ձայնային բաղադրիչներից է ձայնանմանակումների ռիթմը, որն այս անգամ հնչում է շատ ավելի կոպիտ։

Երաժշտություն բեմադրության մեջ լսվում է միայն վերջում, երբ երիտասարդ հեղափոխականները պարտքը կատարածի գիտակցությամբ մի կողմ են դնում քլունգները և գիթառի նվագակցությամբ սկսում երգել․․․

Մագի Մարենի բեմադրությունը կազմված է մենախոսություններից։ Դերասանները ՝ 23-ից 30 տարեկան են։ Նրանցից յուրաքանչյուրը գրել է իր ներբողը և կարդում է այն՝ խոսքն ամրապնդելով ԶԼՄ֊ներից կատարված մեջբերումներով, որոնք հեռարձակվում են հին ժապավենային մագնիտոֆոնով։

Թեմաները ստանդարտ են՝ բնապահպանություն, սոցիալական, ռասսայական և սեռական արդարություն (վոքիզմ), գենդեր, ոստիկանական կամայականություններ, բռնություն կանանց նկատմամբ և այլն։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 57 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ