Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Rush» տոմսեր նույն օրվա համար

01.09.2024


Նյու֊Յորքի Բրոդվեյ հայտնի փողոցում՝ գործող «Studio 54» թատրոնում կիրառվում է տոմսերի վաճառքի այսպես կոչված «Ռաշ» («Rush») եղանակը, որը գործարկվում է առավոտվանից նույն օրվա վերջում ցուցադրվող ներկայացումների համար։ Թատրոնի տոմսարկղերից բացի, հանդիսատեսները կարող են համացանցում ներբեռնել «TodayTix» ներդիրը և «արգելազերծել» այդպիսի հրատապ տոմսերը՝ միաժամանակ թատրոնի օրվա ծրագիրը տեղադրելով սոցիալական ցանցերում։ Ամեն օր, առավոտյան ժամը 9֊ից հնարավոր է ձեռք բերել սահմանափակ քանակով տոմսեր, որոնք ցերեկային կամ երեկոյան ցուցադրությունների պարագայում արժեն 49 դոլար։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « newyorktheatreguide.com»֊ին։

«Rush» տոմսերը հասանելի են հերթով և կախված են դրանց առկայությունից։ Օգտատերերը կարող են իրենց մոտ սահմանել նախազգուշացում, որի միջոցով ծանուցումներ կստանան միայն այդ օրվա ընթացքում վաճառվող տոմսերի մասին։

Բրոդվեյի ««Studio 54» թատրոնը իր հիմնական գործունեությունը ծննդյան տոներից ու ամանորից հետ կմեկնարկի հունվարի 26֊ից, սական դրանից առաջ այստեղ «Rush» տոմսեր ձեռք բերած հանդիսատեսների համար աշխատանքները մեկնարկել են հունվարի 6֊ից՝ «Գինու և վարդերի օրեր» նոր մյուզիքլի պրեմիերային ցուցադրություններով, որը կունենա սահմանափակ միջոցառման կարգավիճակ և կշարունակվի 16 շաբաթ։

«Գինու և վարդերի օրեր» մյուզիքլը «Թոննի» մրցանակակիր Քելլի օ՝Հառայի և եռակի նոմինանտ Բրայան դ՝ Արսի Ջեյմսի մասնակցությամբ, 1962թ․֊ին թողարկված նույնանուն ֆիլմի նոր երաժշտական մեկնաբանությունն է։ Այն Ջոյ Քրիսթենի անհանգիստ սիրավեպի պատմությունն է, որոնք փորձում են բուժվել ալկոհոլիզմից։ Իրադարձությունները տեղի են ունենում 1950֊ական թվերին՝ Մանհեթենում։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 109 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ