Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայտնվել այն վիճակում, ինչպիսին են մայորունա ցեղի մարդիկ

05.30.2018

Օրերս բրիտանացի ռեժիսոր Սայմոն ՄքԲերնին Ռուսաստանի մայրաքաղաքում իր թատերախմբի հյուրախաղերի ժամանակ մոսկվացի հանդիսատեսին է ներկայացրել Ամազոնի ջունգլիներում մոլորված լուսանկարչի մասին մի անսովոր բեմադրություն: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Այն ինչ ներկայացրել է ՄքԲերնին «Պյոտր Ֆոմենկոյի Լաբորատորիա» թատրոնում, իրականում ունի մի սյուժե, որը ավելի շուտ հիշեցնում է ճամփորդություն դիտողի հիշողությունների փակուղիներով:

Ռեժիսորը ներկայացումը կառուցել է ինչպես կրկնակի (գուցե և ավելի) հատակ ունեցող արկղի տեխնալոգիայով: Կանգնելով գործնականում դատարկ բեմում, դերասանը պատմում է, թե ինչպես է կարդացել ռումինացի գրող Պետրու Պոպեսկուի «Պայծառափայլ Ամազոնուհին» գիրքը, որտեղ նկարագրվում է ամերիկացի լուսանկարիչ Լորեն ՄքԻնթայրի զարմանալի արկածները:

Գրքի հերոսը ջունգլիներ է ուղևորվում «National Geografic» հանդեսի հանձնարարությամբ, որպեսզի գտնի մայորունա հանելուկային ցեղի մարդկանց, որոնք խուսափում են հաղորդակցվել սպիտակամորթերի հետ:

Սական լուսանկարչի հետ կատարվում է անհավանականը: Նա հայտնվում է հոգեմետ վիճակում ուղևորություններ իրականացնողի դրության մեջ և դա տեղի է ունենում իր որոնած ցեղի մարդկանց մոտ, որոնք փորձում են ժամանակը ետ շրջել:

Հենց ժամանակի չափումն էլ առավել հետաքրքրում է ներկայացման ռեժիսորին: Նրա բեմադրության մեջ կա մի քանի ժամանակային շերտ:

Նախ՝ այստեղը և հիման է: Դերասանը անընդհատ ընդգծում է իր ներկայությունը բեմի վրա և հանդիսատեսին ցուցադրում է, թե ինչպիսին է ներկայացումն իր ներքին կառուցվածքով: Նա ակնհայտ է դարձնում հնարքը և բացահայտում է տեխնոլոգիաները: Հանդիսատեսի աչքի առաջ խշխշացնում է թուղթը՝ պատկերելով կրակի ճրթճրթոց, մի շշից մյուսի մեջ է լցնում ջուրը՝ իբր թե առուն է խոխոջում: Միաժամանակ, ՄքԲերնին ցույց է տալիս, որ ինքը գտնվում է Լոնդոնի իր բնակարանում և զրուցում է փոքրիկ դստեր հետ, որը ոչ մի կերպ չի կարողանում քնել: Հետո նա խոսում է «Պայծառափայլ Ամազոնուհին» գրքի հեղինակի հետ: Նրանց զրույցը ներկայացվում է ձայնագրությամբ: Եվ վերջապես ռեժիսորը պատկերում է Լորեն ՄքԻնթայրին՝ միկրոֆոնի միջոցով փոխելով իր ձայնը:

Ձայները շերտ-շերտ պառկում են միմյանց վրա, ստեղծելով ժամանակավոր բազմաձայնություն, որտեղ, ինչպես մարդու հիշողության մեջ, տարբեր տարիների դեպքերը խառվում են և հանգիստ գոյակցում կողք-կողքի:

Այս բեմադրության գլխավոր հնարքը ժամանակակից երկունկանոց տեխնոլոգիաներն են: Յուրաքանչյուր հանդիսատեսին տրվում է ականջակալ, բայց ոչ սինքրոն թարգմանության համար: Աշխատանքը ձայնի և նրա ուղղորդման հետ, ներկայացման կարևոր մասն է:

Ցուցադրելով նորագույն ստերեոհամակակարգը, կատարողը շնչում է և շշնջում է հանդիսատեսի մերթ աջ, մերթ ձախ ականջին, երբեմն ստիպելով ուսի վրայով ետ նայել, այնքան վառ էֆեկտային է ձայնի ներկայությունը տարածության կոնկրետ կետում:

Հետաքրքիրն այն է, որ բացահայտվելուց հետո, անգամ, այս բեմական հնարքները շարունակում են աշխատել և էֆեկտիվ մնալ: Դեռ ավելին: Հասկանալով, թե ինչպես է կառուցվել աճպարարությունը, հանդիսատեսը շարունակում է տրվել երևակայականին:

Տեղավորելով մի քանի տեղեկատվությունների հոսքի մեջ (գումարած սուբտիտրերը) հանդիսատեսի գիտակցությունը ստեղծում է լիամետրաժ, գունավոր և 3D ծավալով ֆիլմ:

Եվ ահա հանդիսատեսն իրեն զգում է արևադարձային անտառի կենտրոնում, լսում է թռչունների դայլայլ, միջատների կպչուն բզզոց, որոնցից ակամա խուսափելու ցանկություն է առաջանում, տարբեր անհայտ գազանների տագնապահարույց ճիչեր և այլն... Լորեն ՄքԻնթայրի հետ, մայորունա ցեղի մարդկանց հետքերով հանդիսատեսը կտրում է անանցանելի ջունգլին:

Նրանք չեն խոսում եվրոպական որևէ լեզվով, սակայն կարողանում են փոխանցել մտքերն առանց բառերի, իր տեսակի մեջ յուրահատուկ տելեպատիայի միջոցով: Ներկայացման գլխավոր հերոսը լսում է առաջնորդի ձայնը ուղղակի իր գլխի մեջ, իսկ հանդիսատեսներին նույնպես թվում է, որ պատմողի խոսքերը լսում են ոչ թե դրսից, այլ ծնվում են իրենց ներսում:

Տարբերությունն այն է, որ թատրոնն այդ էֆֆեկտներին հասնում է նոր տեխնալոգիաներով, իսկ մայորունա ցեղի մարդիկ կոչ էին անում հրաժարվել իրենց հետ միայն ավեր ու մահ բերող քաղաքակրթության ցանկացած պտուղից: Փորձելով ժամանակը ետ շրջել, նրանք գնում են դեպի սկիզբների սկիզբ և ճանապարհին ազատվում են քաղաքակրթույան այն իրերից, որոնք իրենց մոտ էին կուտակել ժամանակի ընթացքում:

Սպառողական հասարակության դեմ իր բողոքի բռնկմամբ գլխավոր հերոսը նույնպես ամեն ինչ քանդում ու փշրում է բեմի վրա և ահա մուրճը կախվում է բջջային հեռախոսի գլխին: Հանդիսատեսը շունչը պահած սպասում է՝ կհարվածի, թե ոչ: Եվ այդ պահին հնչում է զանգը...

Մարդը չի կարող ազատվել իր սովորություններից և կյանքը հեշտացնող տեխնալոգիաներից: Մենք չենք կարող ամեն ինչ զրոյի հավասարեցնել, վերադառնալ ակունքներին և հայտնվել այն վիճակում, ինչպիսին են մայորունա ցեղի մարդիկ: Սակայն գիտակցությունը, որ ինչ-որ տեղ այդպիսի մարդիկ գոյություն ունե, արդեն հուսադրում է, հույս է ներշնչում...
    Դիտվել է 818 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ