Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ապոկալիպսիսից առաջ՝ վախեցած, անպաշտպան, յուրահատուկ և զվարճալի 6 մարդ

02.01.2024

Նախօրեին և այսօր՝ հունվարի 31֊ին և փետրվարի 1֊ին, Գերմանիայի Համբուրգ քաղաքի «Thalia Theater»֊ում ներկայացվում է «Ապոկալիպսիս վաղը» բեմադրության պրեմիերան։ Սա ռուս֊ուկրաինական պատերազմի հետևանքով Եվրոպա տեղափոխված ռեժիսոր Եվգենի Կուլագինի բեմադրությամբ առաջին աշխատանքն է Գերմանիայում՝ ձևավորված «Kirill & Friends gGmbH» նոր ստեղծագործական միավորման համար։ Այդ մասին հաղորդում է «Թագլուրը»՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

«Kirill & Friends gGmbH» ընկերության ստեղծման մասին Գերմանիայում պաշտոնապես հայտարարվել է 2024թ․֊ի հունվարի 13֊ին։ Սա մինչև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից պատերազմի սանձազերծումը Մոսկվայում գործող, իսկ դրանից հետո լուծարված «Գոգոլ կենտրոն» թատրոնի նախկին արտիստների և նրանց հյուրընկալած գերմանացի գործընկերների միավորում է, գեղարվեստական ղեկավար Կիրիլ Սերեբրեննիկովի գլխավորությամբ։

«Ապոկալիպսիս վաղը» բեմադրությունը ներկայացվում է անգլերեն լեզվով։ Ռեժիսոր Եվգենի Կուլագինը և խորեոգրաֆ Եստեգնեևը 6 արտիստների հետ ֆիզիկական թատրոնի միջոցներով ներկայացնում են «աշխարհի վերջից առաջ» իրավիճակ՝ բեմադրության մաս դարձնելով նաև պարային և վոկալ մի շարք համարներ։

Ըստ արտիստների, այս բեմադրությունը նվիրվում է «հեռացող ժամանակին, կորստին և հույսին»։ Դա մի ուրախ, դրամատիկ, ողբերգական և լիրիկական պատմություն է Ապոկալիպսիսին նախորդող մի քանի օրերի մասին։

Բեմադրության սյուժեն նկարագրված է այսպես․ «Ի՞նչ անել մի քանի օրվա մեջ աշխարհի վերջից առաջ։ Ու՞մ մասին ես դու մտածում։ Ու՞մ ես զանգում։ Ի՞նչ պրոբլեմներ ես ցանկանում դեռ լուծել։ Ու՞մ ես ցանկանում փրկել։ Ումի՞ց ես ներողություն հայցում։

Հարցերը շատ են, իսկ ժամանակ քիչ է մնում։ 6 անծանոթ մարդիկ սպասում են անխուսափելի վերջին։ Նրանք տարբեր հասակի են, տարբեր են ազգությամբ, սոցիալական կարգավիճակով։ Նրանք վախեցած են և անպաշտպան, յուրահատուկ և զվարճալի, վճռական և համառ։ Բայց հանդիպելով սեփական անխուսափելի մահվանը,նրանք դառնում են միմյանց ավելի մոտ․․․»։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 59 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ