Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մրցանակը, որին արժանացել, բայց չի ստացել մի ռեժիսորը, ստացել է մյուսը

11.19.2018


Անցած շաբաթվա վերջին, նոյեմբերի 17-ին, Սանկտ-Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վալերի Ֆոկինին իր իսկ ղեկավարած մշակութային հաստատությունում, հանդիսավոր արարողությամբ հանձվեց Եվրոպական թատերական մրցանակ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

«Ես հպարտ եմ, որ այս մրցանակն այսօր հանձնվում է Ռուսաստանում և ռուսաստանցի ռեժիսորի: Ես Ռուսաստանի նվիրյալ եմ: Այսօր Ռուսաստանում և աշխարհում ոմանք չարախնդությամբ, ոմանք՝ հիասթափությամբ, երրորդները դառնությամբ սկսում են ավելի հակադրել ինչ-որ մի ռուսական դասական թատրոնին՝ ժամանակակից թատրոնին: Ես կարծում եմ, նրանք դրանով իսկ, չարակամորեն կամ ոչ չարակամորեն, վիրավորում են ռուսական թատրոնը: Մեծ ռուսական թատրոնը, սկսած մաչալովյան Համլետից և, առավել ևս Ստանիսլավսկուց, եղել է աշխարհի ամենաավանգարդային թատրոնը: Եթե Եվրոպական մրցանակը շնորհվեր դարասկզբին, ապա ես կարծում եմ, որ Ստանիսլավսկին, Մեյերհոլդը, Վախթանգովը և մյուսները կլինեին առաջին մրցանակակիրների թվում»,- Մրցանակը Ֆոկինին հանձնելով ասել է Սանկտ-Պետերբուրգի Փոքր դրամատիկական թատրոնի- Եվրոպայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Լև Դոդինը:

Այս արարողությանը մասնակցող թատերական հանրության ներկայացուցիչները և հատկապես ելույթ ունեցողները հանդես են եկել կոռուպցիայի մեջ մեղադրվող «Գոգոլ Կենտրոն» թատրոնի ղեկավար Կիրիլ Սերեբրեննիկովի պաշտպանությամբ, որի դատը այս օրերին ընթանում է Մոսկվայի դատարաններից մեկում:

Ասենք, որ 2017թ.-ին Եվրոպայի ամենահեղինակավոր թատերական մրցանակին արժանացել էր հենց Կիրիլ Սերեբրեննիկովը, որը սակայն լինելով տնային կալանքի մեջ, չէր կարողացել ստանալ պարգև: Ի դեպ, «Գոգոլ կենտրոնի» գեղարվեստական ղեկավարի բախտին է արժանացել և իր պատվավոր մրցանակը չի ստացել նաև ընթացիկ տարվա դափնեկիր, բազմաթիվ բեմադրությունների հեղինակ, շվեյցարացի ռեժիսոր Միլո Ռաուն, որի մուտքը Ռուսաստան արգելվել է 2013թ.-ին Սախարովի կենտրոնում «Մոսկովյան գործընթացներ» ներկայացման բեմադրությունից հետո:






Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com
    Դիտվել է 759 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ