«Իմ թատրոն Արագածավան» - ի ներառական թատերախումբը հրավիրում է 11.28.2016
Հայաստանի մանուկներ հիմնադրամի «Իմ թատրոն Արագածավան» - ի ներառական թատերախումբը 2016թ.դեկտեմբերի 3- ին, ժամը 14:00-ին,Երևանի Կամերային պետական թատրոնում կներկայացնի «Օզի հրաշագործը» բեմադրությունը՝ ըստ Լայմեն Ֆրենք Բաումի համանուն վիպակի:
Լայմեն Ֆրենք Բաումը ծնվել է 1856 թվականի մայիսի 15-ին ԱՄՆ-ի Նյու-Յորք նահանգի Չիթթենանթո քաղաքում : 2016 թ.-ն այս հրաշալի մանկագրի համար հոբելյանական է, քանի որ լրանում է Օզ երկիրը ստեղծած և երբեք մանկական աշխարհին հրաժեշտ չտված գրողի 160-ամյակը:
Լայմեն Ֆրենք Բաումը սկսել է գրել վաղ մանկությունից: Նրա գրվածքներն այնքան են դուր եկել իր հայրիկին, որ նա երեխաների համար գնում է տպագրական խաղալիք- հաստոց, որով Լայմենը իր եղբայր Ֆրենքի հետ սկսում է հանդես հրապարակել: Այդ հանդեսը կոչվում էր «Ռոզ Լոունի տնային հանդես» և, ինչպես կարծում են շատերը, նույնիսկ վաճառվել է:
Բաումը շատ է եղել հրապուրված նաև թատերական աշխարհով: Հետաքրքիր և մեծ կյանքի մեծ փորձությունների միջով անցնելուց հետո, նա, ի վերջո դառնում է դերասան և մի թատերական խմբակի կազմում հանդես է գալիս ամերիկացի ֆերմերների, անտառահատների, նավթահորերում աշխատող բանվորների համար:
Հետո, էլի որոշ ժամանակ անց, կյանքի փորձով ավելի հարստացած և մանկության սեփական մոլորակին հրաժեշտ չտված Լայմեն Ֆրենք Բաումը որոշում է ավելի լուրջ զբաղվել այդ մոլորակի պատմության նկարագրությամբ և կրկին սկսում է գրել....
Եվ սկսվում է «Օզ» երկրի հրաշապատումը, որն էլ նոյեմբերի 3-ին իր վարագույրները կբացի նաև Երևանի Կամերային պետական թատրոնում ՝ հայ մանուկների համար: