Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Խելագարության եռակի ձև»֊ը ըստ Թոմաս Օսթերմայերի

08.17.2022

Փարիզի Քոմեդի Ֆրանսեզ թատրոնում աշխարհահռչակ ռեժիսոր Թոմաս Օսթերմայերը ավարտին է հասցնում Շեքսպիրի «Լիր արքա» ֊ի իր բեմադրությունը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Օսթերմայերը, որը մինչ այս բեմադրել է Շեքսպիրի 5 պիես, հայտարարել է, որ դա այն տեքստն է, որը բեմադրելու մասին «վաղուց երազում էր»։ Ավելի վաղ «գերմանական «Շարբյունե» թատրոնի ղեկավարը հայրենիքում բեմադրել է անգլիացի հեղինակի «Համլետ», «Ամռան գիշերվա երազը», «Օթելլո», «Ռիչարդ 3-րդ» պիեսները։ Իսկ 2018թ․֊ին նա հաջողությամբ հանդիսատեսի ուշադրությանն էր ներկայացրել «12֊րդ գիշերը»։

«Լիր արքայի» իր բեմադրության համար Օսթերմայերը պատվիրել է, որպեսզի շեքսպիրյան տեքստը կրկին և հատուկ թարգմանվի իր այս բեմադրության համար։ Այդ գործը հանձնարարվել է ֆրանսիացի գրող, բանաստեղծ և դրամատուրգ Օլիվյե Կադյուին, որի հետ Օսթերմայերն արդեն աշխատել է Քոմեդի Ֆրանսեզում «12֊րդ գիշերը» բեմադրելիս։

Օսթերմայերի նոր բեմադրական աշխատանքները ներկայացնելով, թատրոնը նշում է, որ ռեժիսորը իր թագավորությունը երեք աղջիկների միջև բաժանելու որոշում ընդունած ծեր արքայի պատմության մեջ «պնդում է բազմաթիվ հայելային էֆֆեկտների մասին»։ Ծերության, որդիական սիրո և նահապետական համակարգի հակասությունների մասին թեմաներին ի հավելումն ռեժիսորի կարծիքով, կա «խելագարության եռակի ձև», որը՝ պիեսի կենտրոնական կերպարները արտահայտում են բեմում։ Այդ խելագարներն են Էդգարը, ծաղրածուն և Լիրը։ Նշենք, որ գործողությունները ծավալվում են մի միջավայրում, որը բեմադրության նկարիչ Նինա Վետցելը պատկերել է որպես մի «հսկայական պարապուրդ»։

Քոմեդի Ֆրանսեզը Օսթերմայերի աշխատանքը հանդիսատեսին կներկայացնի սեպտեմբերի 23֊ին։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 364 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ