Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայրենիքից տարագրվողների թեման աստիճանաբար բարձրանում է բեմահարթակ

02.03.2017


Այսօր՝ փետրվարի 3-ին, Մոսկվայի Մայակովսկու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Մինդաուգաս Կարաբաուսկիսը կներկայացնի իր նոր բեմադրությունը՝ նվիրված հայրենիքից տարագրված մարդկանց կյանքին, որոնք փորձում են բնակություն հաստատել Լոնդոնի այնպիսի թաղամասերում, որոնք, սովորաբար, չեն նշվում զբոսաշրջության ուղեցույցերում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

«Տարագիրները» վերնագրով այդ ներկայացման հեղինակը լիտվացի դրամատուրգ Մարյուս Իվաշկյավիչուսն է, որը մոտ մեկ ամիս ապրել է Բրիտանական այդ մեգապոլիսում և հետևել այնտեղ տեղափոխված իր հայրենակից միգրանտների կյանքին: Այդ ընթացքում նա բավականին անսպասելի բացահայտումներ է կատարել, որոնք անդրադարձ են ստացել պիեսում: Նշենք, որ հեղինակը սկզբում մտադրվել էր գրել կատակերգություն, սակայն ստեղծագործությունը ձևավորվել է որպես դրամա, անշուշտ իր մեջ պահպանելով հումորային դրվագներ:

«Նյութը, որը ինձ հանդիպեց այնտեղ, իհարկե, ամեն ինչ շրջեց: Ես չէի պատկերացնում, որ մարդիկ այդպես են ապրում: Եվ երբ անգլիացի դերասանները խաղացին այս պիեսը, ասում էին, որ իրենք հիմա բոլորովին այլ աչքերով են նայում այդ մարդկանց՝ լեհերին, լիտվացիներին, ռումինացիներին, որոնք իրենց մոտ, ինչ-որ մի փողոցում աշխատում են:

«Մենք չէին մտածում, որ այնտեղ այդպիսի դրամաներ են լինում»,- հիշում է դրամատուրգն անգլիացի դերասանների խոսքը:
    Դիտվել է 850 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ