Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Օլեգ Տաբակովի հերոսը հայտարարում է, որ գիշերն անցկացրել է անգլիայի թագուհու հետ

03.03.2015


2015 թ.-ին իր 80-ամյակն է բոլորում խորհրդային և ռուսական բեմարվեստի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը՝ Օլեգ Տաբակովը: Օգոստոսին կայանալիք հանդիսություններին ընդառաջ նրա ղեկավարությամբ գործող Մոսկվայի գեղարվեստական թատրոնը հանդես կգա այդ իրադարձությանը նվիրված ներկայացմամբ, որտեղ գլխավոր դերում հանդես կգա հոբելյարը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Անգլիացի դերասանուհի և դրամատուրգ Նիկոլ Մք՝Օլիֆֆի «Ոսկերիչի հոբելյանը» վերնագրով թատերգությունը իր 80-ամյակին ներկայացնելու նախաձեռնությունն իրեն է՝ Տաբակովինը, ով ասել է, որ «ամեն մեկը չի, որ իր ծննդյան օրը կարող է նման պղպջակ փչել»
:
Այդ գործը հոգին տակնուվրա անող մի պատմություն է ագլիայի թագուհու նախկին ոսկերիչի մասին, ով հիվանդացել է քաղցկեղով: Մորիսը, այդպես է ներկայացման հերոսի անունը, մոտենում է իր կյանքի ավարտին: Շատ տարիներ, ավելի քան կես դար առաջ, նա մի անգամա չի գիշերել տանը և հայտարարում է կնոջը, որ ինքն այդ գիշերն անցկացրել է պալատում՝ թագուհու հետ: Ճիշտ է դա, թե ոչ: Այդ գաղտնիքը կես դար շարունակ մռայլության երանգներ է տվել նրանց համատեղ կյանքին: Սակայն հերոսը այդ օրվանից ի վեր սպասում է պայմանավորված ժամին, որ իր 90-ամյակի նախօրեին թագուհին կժամանի և իր հետ միասին կըմպի մեկ գավաթ թեյ: Մահից մի քանի շաբաթ առաջ Մորիսին միայն մեկ զբաղմունք է մնում՝ սպասել թագուհու այցելությանը...

Այս ներկայացման ռեժիսորը լինելու խնդրանքով Տաբակովը դիմել է Կոնստանտին Բոգոմոլովին: «Կոստյայի արժաիքներին պետք է վերագրել այն, որ դրանք դուրս են բերված զզվելի արտասվազատումից և փոխադրված են մտորումների կարգ, երևի, հարմոնիայի ուղղությամբ: Իսկ այնտեղ ինչպես ցանկանում եք, այնպես էլ հասկացեք»,- ասել է Տաբակովը
«Եթե Օլեգ Պավլովիչի հոբելյանը չլիներ, մենք հետաքրքրությամբ ձեռնամուխ կլինեինք այդ պատմության ուսումնասիրությանը: Որովհետև այնտեղ չկա ավանդական հոբելյանական-բենեֆիսային ներկայացում: Այն պարզապես մարդկանց խոսակցության արտաբերումներ է, ովքեր փորձում են հետազոտել մի գոտի, որի հետ բախվում ենք մենք և որի հետ պիտի բախվենք»,- ասել է Բոգոմոլովը:

Այդ ներկայացման մեջ Տաբակովի խաղընկերներն են Նատալյա Տենյակովան, ով կատարում է հերոսի կնոջ դերը և Դարյա Մորոզը, ով կատարում է հիվանդապահի դերը: Նրանցից մեկը ներկայացման վերջում կհագնի անգլիայի թագուհու զգեստներ և կժամանի մահացողի մոտ՝ նրա հետ մի գավաթ թեյ ըմպելու՝ դրանով իսկ նրան հեռանալուց առաջ դարձնելով շատ երջանիկ:

«Ինձ թվում է, որ բեմի վրա ավելի շատ Օլեգ Պավլովիչն է, քան թե նրա հերոսը: Դա, ինձ թվում է, սկզբունքորեն կարևոր է այս պատմության համար: Դա այն է, դեպի ուր մղում էր բոլոր դերասաններին Կոստյան: Կարծում եմ դա ստացվում է»,- նշել է Դարյա Մորոզը:

Նշենք, որ թատրոնը խոստացել է, որ օգոստոսին ավելի մոտ ժամանակաշրջանում կստեղծվի ավանդական ուրախ և բազմաշերտ «կաղամբապատում» կամ... ևս մեկ ներկայացում:
    Դիտվել է 1007 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ