Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այսօր կմեկնարկի վագներյան շնչով հագեցած Բայրոթյան ամառային փառատոնը

07.24.2023

Գերմանիայում, Բավարիայի «Ֆեստշպիլհաուսում» այսօր կմեկնարկի Բայրոթյան ամառային փառատոնը։ Ծրագրում տեղ են գտել ամերիկացի բեմադրիչ Ջեյ Շայբայի «համակարգչային» պրեմիերան, համերգ բաց երկնքի տակ, երկու ռեժիսորների՝ Դմիտրի Չերնյակովի և Տոբիաս Կրատցերի բեմադրությունները։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Փառատոնի պատմության մեջ առաջին անգամ բեմը դուրս կբերվի թատրոնի տարածությունից և հանդիսատեսը ասես պիկնիկում կտեղավորվի «կանաչ բլուրի» վրա։ Այս հանդիսասրահային ձևաչափով կայանալիք համերգը կխորհրդանշի միջոցառման սկիզբը։ Համերգի թեման այնպիսի երաժշտական կատարումներ են, որոնք «առաջ են անցել ժամանակից և ստեղծել ինչ֊որ մի նոր բան»։

Բացի հիմնականում կատարվող Ռիխարդ Վագների ստեղծագործություններից, այս անգամ Բայրոթյան ամառային փառատոնում կհնչեն նաև Դմիտրի Շոստակովիչի, Ջուզեպպե Վերդիի, Կուրտ Վայլյայի և նույնիսկ ամերիկյան Aerosmith խմբի գործերից։

Փառատոնի իրադարձություններից մեկն անշուշտ Ջեյ Շայբայի «Պարսիֆալ» բեմադրությունն է։ Այս բեմադրության նորարարությունն այն է, որ ցուցադրության ընթացքում ներդրվում է լրացուցիչ իրականություն, որի մեջ հանդիսատեսները կկարողանան հայտնվել հատուկ ակնոցների միջոցով։ Այդ հարմարանքները կոմբինացնում են 3D իրականությունը այնպես, որ ոչ միայն բեմը, այլև թատրոնի ողջ շենքը դառնում են բեմադրության մաս։ Սակայն ոչ բոլոր հանդիսատեսները կունենան հնարավորություն օգտվել այդ տեխնիկայից։ Ֆինանսական միջոցները հնարավորություն են տվել հանդիսասրահի 1900 տեղերից ակնոցներ տրամադրել միայն 330֊ին։ Սակայն, նույնիսկ, առանց ակնոցների էլ բեմադրությունն աշխատում է բազմաթիվ ժամանակակից տեխնալոգիաների կիրառմամբ։

Հետաքրքիր է, որ փառատոնի ավանդության համաձայն ամբողջությամբ կցուցադրվի «Նիբելունգի մատանին» քառապատումը՝ ռեժիսոր Վալենտին Շվարցի անցյալ տարվա բեմադրությամբ, կշարունակվեն Դմիտրի Չերնյակովի «Թռչող հոլանդացու» ցուցադրությունները, որով 2021թ֊ին բացվել էր Բայրոթյան ամառային փառատոնը։ Փառատոնային խաղացանկի մյուս նշանակալից գործը ռեժիսոր Թոբիաս Կրատցերի «Թանհեյզեր»֊ի բեմադրությունն է, որն առաջին անգամ ցուցադրվել է 2019թ․֊ին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 362 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ