Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հասնել օվկիանոսից այն կողմ, որտեղ ստեղծագործում են իրենց օտարերկրացի գործընկերները

02.21.2019

Մոսկվայի Ազգությունների թատրոնում բեմադրել են «Ստիլյագներ» ներկայացումը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

«Ստիլյագ» բառը ծագել է ռուսերեն «ստիլ» («ոճ») բառից և ուղղակի իմաստով նշանակում է նորաձևության «ոճի հետևորդ»: Խորհրդային Միությունում ստիլյագները ընդհանուր համապատակերից առանձնանում էին իրենց կենցաղով, առօրյա ճաշակով և, գրեթե, վերածվել էին առանձին հասարակական խավի: Նրանք բարյացկամորեն չէին դիտարկվում պետական ծառայությունների և կոմունիզմ կառուցող շատ քաղաքացիների կողմից:

Նախօրեին, փետրվարի 20-ին, ներկայացումը կայացել է Ազգությունների թատրոնի նախասրահում: Այն եղել է փակ դիտում և նախատեսվել էր միայն մեկ երեկոյի համար: Այս շոուին ներկա են եղել բեմի և էկրանի աստղեր և նրանք, ում երաժշտությունը հնչել է ներկայացման ընթացքում:

«Մենք էլ ինչ-որ մի ձևով ստիլյագներ ենք եղել: Մենք նույնպես պոկել ենք տեխնիկումի նիստերի դահլիճի թավշյա վարագույրները և մեզ համար կարել ինչ-որ անհավանական հագուստներ»,- խոստովանել փակ դիտման մասնակից, երաժիշտ Վլադիմիր Շախրինը:

«Ֆարցովչիկներից էինք գնում (Ֆարցովչիկը ինչ-որ ձևով արևմուտքից «երկաթյա վարագույրից» այս կողմ՝ խորհրդային երկիր ներմուծող և սպեկուլյատիվ գներով հագուստ և տարբեր առարկաներ վաճառող): Հիշում եմ, բերել էին ցնցող ջինսե տաբաթներ՝ 30 ռուբլի: Մայրս ասաց, լսիր, խելքդ թռցրե՞լ ես: 30 ռուբլով կարելի է մեկնել Ալուշտա (խորհրդային հայտնի հանգստավայր),- հիշում է Ռուսաստանի վաստակավոր արտիստ, երաժիշտ Սերգեյ Մազաևը:

«Ստիլյագներ» մյուզիքլի հեղինակները ներկայացնում են անցյալ դարի 50-ական թվականների դեպքեր: Դրանք տեղի են ունենում Մոսկվայում:

«Մարդիկ, որոնք ցանկանում են այլ լինել: Նրանք չեն ցանկանում լինել ամբոխի մեջ, նրանք չեն ցանկանում նման լինել բոլորին: Նրանք չեն ցանկանում լինել անգույն զանգված: Նրանք ցանկանում են տարբերվել իրենց գուլպաների գույնով, սանրվածքով, լսած երաժշտությամբ, պարերով և, ամենագլխավորը՝ իրենց մտքերով: Սա հավերժ այլ եղողների մասին է»,- ասել է ռեժիսոր Վալերի Տոդորովսկին, որը այս նույն թեմայով և նույն վերնագիրը կրող ֆիլմի հեղինակն է:

Իսկ նույն թեմայի թատերական տարբերակի բեմադրիչը Ալեքսեյ Ֆրանդետին է, որը մի ժամանակ երազել է նկարահանվել այդ կինոնկարում: Սակայն այդ հարցում նրա բախտը չի բերել: Արտաքինը չի համապատասխանել ֆիլմի պահանջներին: Այսպիսով, բեմադրական այս աշխատանքը նրա վաղուցվա երազանքի նյութականացված տարբերակն է:

Ռուսաստանում մյուզիքլը շատ տարածված ժանրերից չէ: Դերասանների ընտրության վրա ռեժիսորը ծախսել է կես տարի: Ներկայացման մասնակիցների ընտրությունը կատարվել է 2,5 հազար արտիստներից:

«Նրանք վերցնում են անհաղթահարելի նշաձող: Պետք է կարողանալ երգել, պարել, և խաղալ: Խաղը պետք է լինի, ինչպես լավ դրամատիկական թատրոնում և ոչ թե ինչպես վատ մյուզիքլում: Մեզ մոտ դա չեն սովորեցնում, սակայն դրան կարելի է սովորել, ինչն էլ մենք փորձում ենք անել»,- ասել է Ազգությունների թատրոնի գեղարվեստական ղեկավար Եվգենի Միրոնովը:

Ներկայացումը արտիստներից շատերի համար բեմական դեբյուտ է:

Ստիլյագները երազում էին արևմտյան կյանքի արժեքներով: Իսկ մյուզիքլի պարագայում թատերախումբը փորձում է հասնել օվկիանոսից այն կողմ, որտեղ, սովորաբար, շատ բարձր մակարդակով ստեղծագործում են իրենց օտարերկրացի գործընկերները:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 891 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ