Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռենատա Լիտվինովայի հերոսները ինչ-որ բան են անում, սիրում և մահանում

09.14.2017

Նախօրեին Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում (МХТ-ում) հանդիսատեսին իր դեբյուտային թատերական բեմադրությամբ ներկայացել է ճանաչված կինոռեժիսոր և դերասանուհի Ռենատա Լիտվինովան: Այդ մասին «tvkultura.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

«Հյուսիսային քամի» պիեսը Լիտվինովան գրել է հատուկ МХТ-ի արտիստների համար: Իր կարիերայում նոր ստեղծագործական հարթությունում հանդես գալու հայտնի արտիստուհու և կինոգործիչի քայլը միանգամից մեծ ուշադրություն է գրավել: Նրան թատերական տարածության մեջ նորովի հայտնաբերել ցանկացողները այնքան շատ են եղել, որ նախապես անշլագն արդեն ապահովված է եղել և պրեմիերայից դեռ շատ առաջ այդ ներկայացման տոմսը ձեռք բերելը վերածվել է հանդիսատեսային հաջողության չափանիշի:

«Մենք ընկերոջս հետ տոմս գնել ենք, երբ դեռ ամառը չէր սկսվել»,- իր գաղտնիքն է կիսել լրագրողների հետ, անգամ ինքը՝ ներկայացման հեղինակն ու ռեժիսորը:

Իսկ թե ինչու է որոշել ներկայացում պատրաստել, Ռենատա Լիտվինովան պատասխանել է կարճ. «Նստեցի և հանկարծ սկսեցի պիես գրել, իզուր չէ, որ ավարտել եմ սցենարիստների ֆակուլտետը»;

Բայց աշխատանքի ընթացքում հաջողակ կինոռեժիսորն ու արտիստուհին իր համար պարզել է, որ թատերական ռեժիսորի դերում հանդես գալն այնքան էլ հեշտ չէ:

«Դա այնքան երկար է, այնքան դրամա կա, այնքան տառապանք: Ես, դե, երբևէ չեմ աշխատել թատրոնում: Կինոյում՝ դուբլեր կան և... ցտեսություն: Իսկ այստեղ չկա որևէ «ցտեսություն»: Ինն ամիս՝ կողք-կողքի»,- պատմել Ռենատա Լիտվինովան:

«Հյուսիսային քամին» իրական ֆանտասմագորիա է: Այսպես է ներկայացնում իր ստեղծագործության ժանրը հեղինակը:

Ամանորի սեղանի մոտ է հավաքվել հարուստ գործարանատիրոջ ընտանիքը: Ողջ ներկայացման ընթացքում, այս տեսարանը կրկնվում է պարբերաբար՝ հիշեցնելով Լուիս Քերոլի «խելակորույս թեյախմությունը»: Կանցնեն տասնամյակներ, պատուհանից դուրս կփոխվի իշխանությունը, բայց մարդկային դժբախտությունները, սիրո բաղձանքը և մահվան անխուսափելիությունը կմնան անփոփոխ:

«Սա հյուսիսային տարածքի մասին է, որտեղ հավերժական քաոս է և որտեղ առաջանում է ընդհատում: Հեռացրել են ամենագլխավոր բաղադրիչը, որը փրկում էր այդ տարածությունը: Երևի այդ բաղադրիչը հենց սերն է»,- ենթադրել է Լիտվինովան:

Ռենատա Լիտվինովայի ներկայացման բոլոր կերպարները զբաղված են հենց միայն դրանով՝ ինչ-որ բան են անում, սիրում են և մահանում: Յուրաքանչյուրի ետևից մահը գալիս է երբեմն Մարիա Ֆոմինայի կերպարով, իսկ որոշ դեպքերում հենց իր՝ Ռենատա Լիտվինովայի:

Բազմաշերտ «Հյուսիսային քամին» այն է, որտեղ հավաքված են Լիտվինովայի երկրպագուների նախընտրությունները՝ «Մահվան պարեր, հպանցիկ կերպարներ, տարօրինակ երկխոսություններ: Սա աբսուրդ է, սյուրռեալիզմ, երևակայություն:

Ներկայացման նկատմամբ հետաքրքրության ձևավորման պատճառներից մեկն էլ երաժշտական կոմպոզիցիաներն են, որոնց հեղինակը հայտնի երաժիշտ Զեմֆիրան է:

Տեսանյութեր

Դիտվել է 836 անգամ
123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ